Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

ՀՀ ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՌԴ գործընկերոջ ներդրած աշխատանքի նոր պրակտիկան

Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հրավերով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 17-19 մասնակցել է ՌԴ Պետական դումայի ընտրությունների դիտարկմանը՝ որպես միջազգային փորձագետ:

ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ այցի ընթացքում տեղի է ունեցել նաև կլոր-սեղան քննարկում քաղաքացիների ընտրական իրավունքների ապահովման գործում օմբուդսմանների լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ:

Արման Թաթոյանը հանդես է եկել հատուկ ելույթով՝ ընդգծելով մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերն ընտրական գործընթացում և քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության գործում:

«Օմբուդսմանի համար կարևոր է ինչպես նախընտրական քարոզչության, այնպես էլ քվեարկության օրվա ու հետընտրական զարգացումների դիտարկումը՝ ճշգրիտ և հավաստի գնահատականներ ձևավորելու համար: Գնահատականների հավաստիության հարցում կարևոր նշանակություն ունի նաև մարդու իրավունքների հաստատություններին շնորհվող ամենաբարձր «A» կարգավիճակը, որն ունենք ինչպես մենք, այնպես էլ ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարը»,- նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ շեշտելով նման պրոցեսներում պետք է բացառվի վիրավորանքն ու լարվածությունը, ինչպես նաև քաղաքական համակարգը իշխանավեճի ծառայեցնելը, ինչը ստորաբերում է մարդու իրավունքների նշանակությունը, երկրորդական պլան է մղում մարդու իրական խնդիրները։

Արման Թաթոյանը բարձր է գնահատել Պետդումայի ընտրությունների ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի ներդրած նոր յուրահատուկ պրակտիկան, որը հնարավորություն է տալիս առցանց հարթակում հետևել ընտրատեղամասերում ընտրությունների ընթացքին իրական ժամանակում՝ անմիջական հասանելիություն ունենալով ընտրական տեղամասերի տեսադիտարկմանը: Ընդ որում, խոսքը վերաբերում է տեսադիտարկմանը քվեարկության բոլոր 3 օրերի ընթացքում: Դա հանձնակատարին հնարավորություն էր տալիս ձևավորել ընտրական իրավունքների տարբեր հարցերի վերաբերյալ հավաստի գնահատականներ, ապահովել աշխատանքի անհրաժեշտ թափանցիկություն:

Հենց տեղում՝ մարդու իրավունքների հաստատությունում դիտարկումների ժամանակ արձանագրվել են մի շարք հարցեր, որոնք ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի և ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցության արդյունքում լուծվել են։

Արման Թաթոյանը նշել է, որ իր գործընկերոջ՝ Տատյանա Մոսկալկովայի անձնական մեծ ջանքերի արդյունք է նաև ՌԴ մարդու իրավունքների ռեգիոնալ հանձնակատարների ներդաշնակ և արդյունավետ համատեղ աշխատանքը Դաշնային հանձնակատարի հետ:

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ինչպես նաև ՌԴ Հասարակական պալատում քննարկման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցության բարձր մակարդակը: Նա ներկայացրել է նաև Հայաստանում Օմբուդսմանի և ԿԸՀ-ի համագործակցության դրական փորձը քաղաքացիների ընտրական իրավունքները երաշխավորելու գործում:

Այցի ընթացքում Արման Թաթոյանն արձանագրել է, որ նանձնակատար Տատյանա Մոսկալկովան ընտրական իրավունքների հարցերով արդյունավետ երկխոսություն է վարում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ:

Ընտրությունների դիտարկման ժամանակ ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, այնպես էլ այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարներն այցելել են քննչական մեկուսարաններ ընտրական պրոցեսի կազմակերպման ընթացքին ծանոթանալու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում