Tuesday, 14 05 2024
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ

ԱՄՆ դեսպանի անսպասելի հայտարարությունը. պետք է որոշեն Հայաստանն ու Ադրբեջանը

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերության երեսնամյակի առիթով հարցազրույց տալով Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը, անդրադարձել է նաև արցախյան հարցի ու հայ-ադրբեջանական հակամարտությանը: Դեսպան Թրեյսին այդ առումով արել է թերևս բավականին բաց հայտարարություն, կապված Արցախում ռուս խաղաղապահների ներկայության և ապագայի հետ:

ԱՄՆ դեսպանը նշել է, որ Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել պատերազմը դադարեցնելու գործում և ռուս խաղաղապահները այսօր էլ կարևոր դեր են կատարում Արցախում կայունությունը կառավարելու հարցում, սակայն ըստ դեսպանի, ապագայի տեսանկյունից գործող սուբյեկտները Հայաստանն ու Ադրբեջանն են և նրանք պետք է կայացնեն որոշում, ելնելով իրենց շահից և իրենց ինքնիշխանությունից: Սա բավականին անսպասելի հայտարարություն է, որովհետև, եթե դիվանագիտական լեզվից «թարգմանենք», ապա ԱՄՆ դեսպանը փաստորեն նշում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշեն՝ մնալու են ռուս խաղաղապահները Արցախում, թե՞ խաղաղությունն ու կայունությունը պետք է կառավարվի այլ կերպ: Իհարկե, ԱՄՆ դեսպանը չի մանրամասնում, թե Հայաստանն ու Ադրբեջանը օրինակ ինչ կարող են որոշել՝ ինչով կամ ումով փոխարինել ռուս խաղաղապահներին:

Այդուհանդերձ, ԱՄՆ դեսպանը խոսում է Հայաստանի և Ադբեջանի որոշման մասին և հույս հայտնում, որ այդ հարցում Հայաստանը կկայացնի ինքնիշխան որոշում, ելնելով իր լավագույն շահից և բարեկեցիկ ապագայի հեռանկարից: Այդուամենայնիվ, որքան էլ կարևոր հարց է շոշափում ԱՄՆ դեսպանը, հարց է առաջանում, թե ի՞նչ է առաջարկվում ռուս խաղաղապահների փոխարեն: Բազմա՞զգ ուժեր, ինչպես կամ ինչի մասին խոսվել է միշտ:

Թե՞ դեսպան Թրեյսիի հայտարարությունը ունի տակտիկական նպատակ և բուն հարցն այլ դաշտում է, այլ կերպ ասած՝ Արցախում խաղաղապահ ներկայության համար Ռուսաստանի համար քաղաքական գնի հարցում, որ պետք է ԱՄՆ հետ պայմանավորվածության համար:

Բանն այն է, որ այստեղ իրավիճակը բավականին բարդ է ու թեև տեսականում դեսպանը խոսում է Հայաստանի և Ադրբեջանի սուբյեկտ լինելու մասին, այդուհանդերձ անկասկած է, որ Ռուսաստանը փորձելու է առավելագույնն անել խաղաղապահների հարցում նրանց որոշումների վրա ազդելու համար: Իսկ Ռուսաստանն ունի ազդեցության լծակներ և համենայն դեպս այդ հարցում կասկածելու տեղ թերևս չկա: Հետևաբար կարող է հարց առաջանալ, թե օրինակ քաղաքական կամ ռազմա-քաղաքական ինչ գին կարող է ունենալ օրինակ ռուս խաղաղապահներից հրաժարվելը Հայաստանի համար: Ընդ որում, այդ ամենը հարցերի թերևս փոքր շրջանակն է, որ առաջանում են դեսպան Թրեյսիի հայտարարությունից, հաշվի առնելով այն իրողությունները, որ կան այսօր: Դրանցից մեկն էլ այն է, թե ինչ դիրքորոշում են ունենալու Թուրքիան, Իրանը: Նրանք աջակցելո՞ւ են ռուս խաղաղապահներից հրաժարվելուն, թե՞ հակառակը: Մասնավորապես առանցքային է Թուրքիայի հանգամանքը, հաշվի առնելով Ադրբեջանի վրա վերջինիս ահռելի ազդեցությունը:

ԱՄՆ դեսպանի հայտարարությունից պարզ է մի բան, որ խաղաղապահների թեման թերևս ժամանակի ընթացքում դառնում է առանցքային քաղաքական հանգույցներից մեկը և ԱՄՆ ակնարկում է, որ մտադիր է օգտագործել թեման: Ինչ շեշտադրումներով և ինտենսիվությամբ, կերևա ժամանակի ընթացքում: Ի վերջո, այդ խաղարումը մի կողմից կարող է բերել ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի այսպես ասած «ուս-ուսի» տալուն՝ ընդդեմ ԱՄՆ, մյուս կողմից կարող է բերել այդ եռյակի միջև շահերի բախման և մրցակցության, թե ով ավելի արժեքավոր քաղպայմանավորվածության կգա Նահանգների հետ: Առիթ ունեցել եմ բազմիցս խոսելու և գրելու, որ Ռուսաստանը Արցախում իր խաղաղապահների լեգիտիմության հարցում կամ պետք է մնա թուրք-ադրբեջանական խնամքի ներքո, կամ պետք է ապավինի ԱՄՆ հետ գործակցությանը: Հակառակ պարագայում Մոսկվան կստանա հավելյալ քաղաքական բարդություն: Իսկ ի՞նչ սցենարը խթանելն է առաջնահերթ լինելու ԱՄՆ համար: Հայաստանի լավագույն շահից բխող որոշման համար Երևանն ունի այս իրավիճակի բավականին հանգամանալից գնահատման անհրաժեշտություն, մի կողմից ռուս-թուրք-ադրբեջանական հավանական նոր գրկախառնությունից «չսեղմվելու» համար, մյուս կողմից ԱՄՆ հետ քաղաքական քննարկումների խաղից դուրս չմնալու և այդ խաղում հնարավորինս արդյունավետ լինելու համար: Հատկանշական է հարցազրույցի ընթացքում դեսպանի արած մեկ այլ հայտարարություն, կապված այն հանգամանքի հետ, որ գլոբալ մակարդակում ունենալով լուրջ տարակարծություններ, արցախյան հարցում ԱՄՆ ու Ռուսաստանը կարողացել են «կառուցողաբար խոսել և կառուցողաբար աշխատել» և ակնկալում են, որ դա կշարունակվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում