Բրեյվիկին ձերբակալելիս ոստիկանները զգուշանում էին, քանի որ հանցագործն ասել էր, թե իր մեջ կան նյութեր, որոնք վտանգ կարող են ներկայացնել. այս մասին տեղեկացնում է anspress.com-ը:
Իրավապահները կարծում էին, որ հնարավոր է՝ Բրեյվիկը ռումբ է կուլ տվել, որը կկարողանա պայթեցնել դատարանի դահլիճում:
Ինչպես տեղեկացնում է նորվեգական The Foreigner ամսագիրը, Բրեյվիկի փաստաբանն ասել է, որ նրա նկատմամբ անցկացվել է բուժզննում՝ պարզելու համար նրա մարմնում ռումբի կամ վտանգավոր նյութերի առկայությունը, որից հետո ոստիկանությունը հայտարարել է, որ Բրեյվիկի մարմնում ռումբ չկա:









































