Wednesday, 01 05 2024
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ

Ովքեր են եղել անկախ Հայաստանում Իրանի դեսպանները

Հայ-իրանական դիվանագիտական փոխհարաբերությունների 30-ամյա պատմության ընթացքում իրանցի 8 գործերի ժամանակավոր հավատարմատար ու արտակարգ եւ լիազոր դեսպան դիվանագիտական առաքելություն են իրականացրել Հայաստանում։ Նրանցից ոմանք իրենց դիվանագիտական գործունեությունն սկսել են Հայաստանից, ոմանք էլ Հայաստանով ավարտել են այդ գործունեությունն այս ոլորտում։

Նրանք, ինչպեսեւ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, հանդիպումների ընթացքում նշել են, որ փոխհարաբերությունների մակարդակն ու ծավալը չեն համապատասխանում առկա ներուժին։ Գրեթե բոլորն էլ Արցախի հարցի առնչությամբ խիստ զգուշավոր են եղել՝ ի տարբերություն Ադրբեջանում Իրանի դեսպանների, որոնք հաճախ եւ հստակ ձեւակերպումներով են անդրադարձել հարցին։ Հանգամանք, ինչը ամենայն հավանականությամբ, դարձյալ պայմանավորված է Բաքվի հանդեպ Թեհրանի չափազանց զգուշավորությամբ։ Այն դեպքում, երբ Ադրբեջանում այդ երկրի դեսպաններից ոմանք, կարելի է ասել, ոչ միայն ադրբեջանամետ, այլեւ ակնհայտորեն հակահայ տեսակետներ են ունեցել, ինչպես, օրինակ, Ալի Ռեզա Բիքդելին, Ալի Աֆշարն ու ներկայիս դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին։

Անդրադառնալով Հայաստանում Իրանի դեսպաններին՝ ցանկանում ենք սկսել ներկայիս դեսպանից: Իրանի ներկա արտակարգ եւ լիազոր դեսպանն է Աբբաս Բադախշան Զոհուրին։ Նա մինչեւ Հայաստանում դեսպան նշանակվելը ղեկավարել է այդ երկրի ԱԳ նախարարության կրթության եւ կառավարման դեպարտամենտը։ Զոհուրին իր առաքելությունը Հայաստանում սկսել է 2019 թ. փետրվարից։ 44-օրյա պատերազմի ընթացքում նա, ի տարբերություն Մուսավիի, որը Բաքվում ընդդեմ Հայաստանի տարբեր առիթներով խիստ քննադատական հայտարարություններ է արել, գերադասել է լռել, սակայն հանդիպումներ է ունեցել Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ։ Երկու երկրների միջեւ տնտեսական փոխհարաբերությունների ընդլայնման եւ մասնավորապես «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման առնչությամբ ակտիվ է։ Թերեւս, նրա գործադրած ջանքերի արդյունք է այն, որ իրանցի գործարարները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու դրա կառուցմանը։

Զոհուրիին նախորդել էր Սեյեդ Քազեմ Սաջադին։ Նա ծնվել է 1961 թ. Թեհրանում: 1983 թ. աշխատանքի է ընդունվել ԱԳ նախարարությունում, ապա Ֆիլիպիններում Իրանի դեսպանությունում աշխատել է որպես փորձագետ, Աթենքում, Մումբայում եւ Կուալա Լումպուրում՝ որպես հյուպատոս։ Սաջադին ԱԳ նախարարությունում ու պետական այլ կառույցներում բարձր պաշտոններ է զբաղեցրել։ 2015 թ. սեպտեմբերին նշանակվել է Հայաստանում արտակարգ եւ լիազոր դեսպան, առաքելությունն ավարտել է 2019 թ. նոյեմբերին։ Սաջադին երկու երկրների տնտեսական առնչությունների ծավալը գոհացուցիչ չէր համարում՝ խիստ կարեւորելով Մեղրիի տնտեսական ազատ գոտու գործարկումը։ Այժմ հյուպատոսության, խորհրդարանի եւ արտերկրում ապրող իրանցիների հարցերով ԱԳ փոխնախարար է։

2012-17 թթ. Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էր Մոհամեդ Ռաիսի Ֆաչիին։ Ծնվել է 1957 թ., բարենորոգչական թեւի քաղաքական գործիչ է եւ եղել է խորհրդարանի 3-րդ ու 6-րդ գումարումների պատգամավոր։ Ռաիսին իր դիվանագիտական առաքելությունն սկսել եւ ավարտել է Հայաստանում։ Նա մի առիթով շեշտել է, որ Արցախը հայերի միասնության կարեւոր գործոն է։

Ավագ դիվանագետի աստիճանով Սեյեդ Ալի Սաղայանը Հայաստանում շուրջ մեկ տարի՝ 2011-12 թթ. է դիվանագիտական առաքելություն իրականացրել, այնուհետեւ Իրանի դեսպանն է եղել Բրազիլիայում։ Ալի Ռեզա Հաղիղյանը ծնվել է 1958 թ., արտակարգ եւ լիազոր դեսպան է եղել 2006-2011 թթ., իսկ մինչ այդ Իրանի դեսպանն էր Պակիստանում։ Նա այնուհետեւ ԱԳ նախարարությունում զբաղեցրել է գաղտնի ծառայությունների դեպարտամենտի տնօրենի պաշտոնը։ Հաղիղյանին կարելի է համարել Հայաստանում Իրանի, թերեւս, ամենասակավախոս դեսպանը։

Մոհամեդ Ֆարհադ Քոլեյնին ծնվել է 1961 թ., ԱԳ նախարարությունում աշխատանքի է ընդունվել 1983 թ.։ Նա Կուբայում եղել է դեսպանության կցորդ, Մադրիդում Իրանի դեսպանության 3-րդ քարտուղար։ Քոլեյնին նաեւ Արցախի հիմնախնդրով Իրանի միջնորդության պատվիրակության անդամ է եղել, այնուհետեւ՝ Հայաստանում Իրանի դեսպանորդ, ապա ԱԳ նախարարության ռազմավարության կոմիտեի անդամ։ Իսկ 2000-2005 թթ. Հայաստանում եղել է արտակարգ եւ լիազոր դեսպան։ Փաստորեն, դրանով նա ավարտել է արտերկրում իր դիվանագիտական առաքելությունները։ Երկրի ԱԳ նախարարությունում, նաեւ դրանից դուրս, բավական բարձր պաշտոններ է զբաղեցրել։

Համիդ Ռեզա Նիքքար Էսֆահանին Հայաստանում Իրանի երկրորդ, իսկ փաստացի՝ որպես առաջին արտակարգ եւ լիազոր դեսպանն էր։ 1985 թ. նա նշանակվել է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչ։ Ապա եղել է Սպահանի քաղաքապետը։ Հայաստանից հետո նա նշանակվել է Իռլանդիայում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան։ Սակայն չի ավարտել իր առաքելությունը եւ հետ է կանչվել կոռուպցիայի մեջ ներքաշված լինելու մեղադրանքով։

Անկախությունից հետո՝ 1992 թ. Հայաստանում դեսպան՝ գործերի հավատարմատար, նշանակվեց 30-ամյա Ահմադ Սոբհանին, ով առաքելությունն ավարտեց 1994 թ.։ Այդ ժամանակահատվածում համարվում էր Հայաստանում, թերեւս, ամենասիրված դեսպանը, որի առաքելության ընթացքում կառուցվեց Արաքսի ժամանակավոր կամուրջը, երկու երկրների միջեւ համագործակցության բազմաթիվ համաձայնագրեր ստորագրվեցին, թեեւ ոչ բոլորն իրականացվեցին։ Այդ դժվար տարիներին հայ դպրոցականների ամառային արձակուրդն Իրանում անցկացնելու նախագիծ իրականացրեց։ Սոբհանին հաճախ էր շփվում նաեւ Հայաստանի մտավորականների ու արվեստագետների հետ։ Հայաստանից հետո նա նշանակվել է Վենեսուելայում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան, այնուհետեւ՝ Մեքսիկայում։ 2004 թ., ապա 2006 թ. ճանաչվել է որպես օրինակելի դեսպան, իսկ 2001 թ.՝ երկրի օրինակելի կառավարիչ։ Սակայն 2005 թ. իշխանության եկած Մահմուդ Ահմադինեժադը նրան հեռացրեց դեսպանի առաքելությունից։ Այսուհանդերձ, 2007 թ. ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին նրան նշանակեց Ամերիկայի եւ Եվրոպայի դեպարտամենտի փոխտնօրեն։ Ավելի ուշ նա հեռացավ դիվանագիտական աշխատանքից եւ զբաղվում է գործարարությամբ, այդ ոլորտում էլ ձգտում է կապեր ունենալ Հայաստանի հետ։ Երկու տարի Հայաստանում պաշտոնավարելու ընթացքում ոչ միայն նա, այլեւ նրա կինն ու երեխաներն արդեն հայերեն էին խոսում, ինչը եզակի երեւույթ էր։

Խոսելով այն մասին, թե հայ-իրանական փոխհարաբերություններում ինչ խնդիրներ էին կարեւորվում անկախության առաջին տարիներին, կարելի է նշել, որ կան հարցեր, որոնք շուրջ 30-ամյա պատմության ընթացքում շարունակում են մնալ օրակարգային։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում