Այսօր` օգոստոսի 15-ը, լեգենդար «Կինո» խմբի մենակատար, ռուսական ռոքի առաջամարտիկ Վիտկոր Ցոյի հիշատակի օրն է: Այս տարի լրանում է Ցոյի ողբերգական մահվան 21 տարին. 1990 թվականին Ցոյը ավտովթարի զոհ դարձավ։ Ցոյի և նրա «Կինո» խմբի ազդեցությունը խորհրդային մշակույթի վրա չի կարելի գերագնահատել։
Երաժշտության և իմաստալից խոսքերի համադրությունը, որ ներկայացրեց «Կինոն», նորություն էր ռուսական մշակույթում ու ճանապարհ բացեց այլ ռոք խմբերի համար։ Ցոյի հիշատակին Մոսկվայի Արբատ փողոցում կառուցվել է Ցոյի պատը, հիշատակի գրաֆիտիներ կան նաև Ցոյի հայրենի քաղաք Սանկտ Պետերբուրգում։
Ցոյի երգերի ներքո մեծացած սերունդը, բազմահազար երկրպագուներ ամեն տարի օգոստոսի 15-ին այցելում են և ծաղիկներ դնում Սանկտ Պետերբուրգի Բոգոսլովյան գերեզմանատանը գտնվող երգչի շիրիմին կամ նրա հիշատակի պատի մոտ։











































