Տաթևից Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության լրատվական բաժնից։
Այն Կապան-Գորիս այլընտրանքային երթուղի է։ 8 մլրդ 900 մլն դրամ է ներդրվել, որ ռազմավարական նշանակության այս հատվածը հնարավորինս արագ և որակյալ կառուցվի։










































