Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Խաղողը պետք է դուրս բերել քաղաքական դաշտից

Կառավարության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ խաղողի մթերման հետ կապված խնդրին լուծում են տվել, մինչդեռ Արմավիրի մարզում շարունակում են բողոքի ցույցերը։ Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հայտարարեց, որ խաղողի գնի մթերման թեմայով մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցության արդյունքում որոշվել է տեխնիկական սորտի խաղողի գինը սահմանել 130 դրամ։ Խաղողագործները, սակայն, նշում են, որ խնդրին որևէ լուծում չի տրվել, որ գիշերում են գործարանների մոտ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է.«Այո՛, խաղողագործների հետ կապված բոլոր խնդիրներին տեղյակ ենք, և կարելի է ասել՝ ամենօրյա ռեժիմով էլի զբաղվում ենք այդ հարցով և փորձում ենք այնպես անել, որ բերքը հանկարծ գետնին չմնա»։ Նախարարը նաև հիշեցրել է, որ կառավարության իրականացրած փոփոխության միջոցով մթերող գործարաններն այսուհետ ավելի շատ վարկ կարող են ներգրավել, որպեսզի հնարավորինս շատ խաղող մթերեն։

«Գինու ազգային կենտրոնի» նախագահ և «Մարան» ընկերության հիմնադիր Ավագ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կառավարությունը փորձում է քայլեր անել խնդրի լուծման համար։ Հարությունյանը, սակայն, նկատեց, որ վերջին 30 տարվա ընթացքում չի հիշում մի իրավիճակ, երբ արտադրողների համար ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ բերքը գնվի։ Միաժամանակ, ըստ նրա, պետք են խորքային լուծումներ. «Այս ամենն այս կառավարությունը ժառանգություն է ստացել նախորդներից, և մեծ հաշվով մեղավոր չէ, բայց մեղավոր է այնքանով, որ նորից փորձում է փոքրիկ լուծումներով առաջ գնալ։ Հասկանում եմ, որ միջոցների սղություն կա, պատերազմ է եղել, համավարակ, բայց կան քայլեր, որ կարող են անել։ Օրինակ՝ կառավարությունը շեշտը դնում է մեծերի վրա, և, իհարկե, մեծերը ամբողջ բեռի ծանրությունը վերցնում են իրենց վրա, բայց եթե մոտեցումը փոխվի, իրենց դերակատարումը այնքան էլ կարևոր չի լինի, և մենք կգնանք շուկայի դիվերսիֆիկացման»,-հավելեց Հարությունյանը։

Նա երկու օրինակ բերեց. մեկը՝ նախարարն ասում է, որ մենք գրավը մասամբ փոխհատուցում ենք, որպեսզի շատ մթերում լինի, սա վերաբերում է միայն մեծ արտադրողներին, այսինքն՝ 100 միլիոն դրամից ավելի, իսկ 30-40 արտադրողները նույնքան էֆեկտիվ կլինեն, որքան մեծ արտադրողը այն տարբերությամբ, որ խաղողի շուկան կդիվերսիֆիկացնի, այսինքն՝ կախման մեջ չի գտնվի մի քանի գործարաններից։ Կամ փոքրերը լիցենզիա են ուզում, չի ստացվում։ Սա էլ կարող էր դաշտ մտցնել ևս 50 կոնյակ արտադրողի, ինչը կթեթևացնի գյուղացու բեռը։ Ըստ նրա՝ պետք է մոնիթորինգային սխեմաները վերանայվեն, և ամեն ինչ կընկնի իր տեղը։

Մի քանի օրից Տավուշի մարզում կմեկնարկի խաղողի մթերումը։ Ավագ Հարությունյանը չի կարծում, որ այստեղ խնդիր լինի, ինչպես Արմավիրում և Արարատում է, քանի որ այնտեղ ծավալները քիչ են, և խնդիրը մեծ հնչեղություն չի ունենա, բայց կլինի խնդրահարույց այն առումով, որ գները արդեն իջել են կրիտիկական ցածր մակարդակի, երբ գյուղացին 4-5 տոննա խաղող ունի, ընդամենը 250.000 դրամ շահույթ կստանա։

Գյուղացիները գյուղատնտեսական վարկ են վերցնում, խաղող են աճեցնում և այդ խաղողի գինն ընկնում է։ Ավագ Հարությունյանը խնդրին հետևյալ լուծումն է առաջարկում. «Թվում է, թե կա շուկա, և այդ շուկայում կա առաջարկ և պահանջարկ, և առաջարկը և պահանջարկը ի վերջո կգոյացնեն ողջամիտ մի գին, բայց այդպես չէ, քանի որ խաղողը դուրս է շուկայից, այն շուկայական ապրանք չէ, այն քաղաքական պարադոքս է։ Քանի որ խաղողը կենտրոնացված է միայն գյուղացիների մոտ, իսկ գյուղացիների ձայնը որոշիչ է բոլոր ընտրություններին, բոլոր ընտրություններին քաղաքական ուժերը օգտագործում են գյուղացուն իր խաղողի հետ միասին, իսկ խաղողը հայտնվում է քաղաքական դաշտում, կրում է քաղաքական դաշտի բոլոր վայրիվերումներն իր վրա։ Հետևապես դժվար է  ասել՝ այս խաղողն ինչ արժե, ուրեմն խաղողը պետք է դուրս բերել քաղաքական դաշտից։ Երկրորդ՝ պետք է փորձել խաղողի ինքնարժեքը իջեցնել, իսկ դա միայն հողերի խոշորացման պայմաններում կլինի, այսինքն՝ պետք է գնալ հողերի խոշորացման ճանապարհով, գյուղացուն թողնել այնքան, որ իր կարիքները հոգա, կամ հողը դիտարկի որպես հաճույք, այլ ոչ թե տանջանքի առարկա, մնացածը պետք է գյուղացուց վերցվի հողը վարձակալությամբ և տրվի այնպիսի մեկին, որը հասկանում է, հարուստ է, ունի փորձ, գիտելիք։ Այսինքն՝ պետք է ստեղծվի գյուղացու համար այլընտրանքային ապրուստ։ Այս երկու խնդիրները պետք է լուծում ստանան»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում