Tuesday, 14 05 2024
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է

Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ը. դինամիկ փոփոխությունների քամին

Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը: Այդ կապակցությամբ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի ունեցած նիստի ընթացքում ելույթ ունեցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ՀԱՊԿ սպառազինության արդիականացման, մասնավորապես անօդաչուների ստորաբաժանումների, ՀԱՊԿ հեղինակության, այլ միջազգային կառույցների հետ աշխատանքի արդյունավետության բարձրացման կարևորության մասին: Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան Հայաստանի ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելու նախօրեին հայտարարել էր ռազմական-տեխնոլոգիական նոր ալյանսի մասին:

Երեք երկրները գործակցելու են հնդկա-խաղաղօվկիանոսյան գոտում ռազմական գերակայության համար, կայունության և անվտանգության վերահսկման, Չինաստանին զսպելու նպատակադրումով: Ավստրալիան կստանա ատոմային սուզանավատորմ  ձևավորելու հնարավորություն: Եռյակի ալյանսի զարգացումը անկասկած լրջագույն գործոն է լինելու ռեգիոնալ ազդեցության իմաստով, ընդ որում տարածելով ազդեցությունը թերևս ոչ միայն Հնդկա-խաղաղօվկիանոսյան, այլ նաև ավելի լայն իմաստով եվրասիական գոտու ուղղությամբ: Այստեղ թերևս շատ կարևոր է, թե ինչ դիրքորոշում կունենա Հնդկաստանը, հաշվի առնելով այն, որ այդ երկիրը ոչ միայն պատմա-քաղաքական ծիրում եղել է բրիտանական ազդեցության դաշտում, այլ նաև ներկայումս՝ անկախ սուբյեկտի կարգավիճակով բավականին սերտ տեխնոլոգիական գործակցության մեջ է թե նույն Մեծ Բրիտանիայի, թե ԱՄՆ հետ: Ավելին, բավականին նկատելի է վերջին տարիներին Հնդկաստանի հետ աշխատանքը սերտացնելու ԱՄՆ քաղաքական ջանքը: Իհարկե երկու իրադարձությունները որևէ կերպ չունեն ընդհանուր կապ՝ ՀԱՊԿ Հայաստանի նախագահության ստանձնումն ու եռյակի նոր միության ձևավորումը, փաստորեն անվտանգային նոր կառույցի ձևավորումը, այն էլ բավականին հավակնոտ կառույցի: Սակայն, այլ իմաստով այստեղ խնդիրը միջազգային անվտանգային համակարգի ռեգիոնալ վերակառուցումների և վերադասավորումների գործընթացն է, որն անխուսափելիորեն շոշափելու է նաև այն տիրույթը, որտեղ գործում է ՀԱՊԿ, կամ որը համարվում է ՀԱՊԿ ազդեցության գոտի:

Միացյալ Նահանգների զինված ուժերի գլխավոր շտաբի պետն օրերս ժամանել է Ղազախստան՝ ՀԱՊԿ անդամ երկիր, որտեղ ՀԱՊԿ անդամ այլ միջինասիական երկրների զինվորականների հետ քննարկել է թե աֆղանական ճգնաժամը, թե այլ անվտանգային հարցեր: Զուգահեռ, վերափոխվելու է Թյուրքալեզու պետությունների գործակցության խորհուրդը, վերածվելով կայուն կազմակերպության, այլ կերպ ասած ավելի ընդգծված քաղաքական բաղադրիչով: Իսկ դա ևս ներառում է ՀԱՊԿ գոտում եղած երկրներ: Այդպիսով ակնառու է այն լայն և դինամիկ տրանսֆորմացիան, որին ենթարկվում է ՀԱՊԿ միջավայրը: Այս պարագայում, գրեթե անխուսափելի է դառնում այն, որ վաղ թե ուշ ՀԱՊԿ ևս կանգնելու է դինամիկ վերափոխման հրամայականի կամ անխուսափելիության առաջ: Ըստ այդմ, Երևանը իրական քաղաքական մակարդակում ունի թերևս բոլորովին այլ զարգացումների պատրաստվալու խնդիր, քան այն, ինչ շոշափվում է Հայաստանի վարչապետի ելույթում: Միաժամանակ իհարկե, պարզ է, որ ելույթում այլ բան շոշափելը կլիներ անարդյունավետ ու անպատեհ: Հայաստանին այս պարագայում ավելի շատ անհրաժեշտ է գործը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում