Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սերգեյ Ատոմյանին ազատվել է Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Սերգեյ Ատոմյանը նշանակել է քրեակատարողական ծառայության պետ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին նշանակել քրեակատարողական ծառայության պետ»:
Հիշեցնենք, որ Սերգեյ Ատոմյանը ԱԺ 7-րդ գումարման Ազգին ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, այնուհետև՝ Արարատի փոխմարզպետը: