Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Ցանկացած գիտակից մարդ հիշում է՝ ինչպես են կեղծվել ընտրությունները 1995-2018թթ.-ը, բացառություն էր 1999-ի «Միասնության» դաշինքի ընտրությունը

1996 թվականից մինչև 2018 թվականը Հայաստանում բոլոր ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ես դա ասում եմ որպես հանրապետության խորհրդարանի նախագահ: Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ուղիղ կերպով հակասելով ԿԸՀ ղեկավարի հայտարարություններին:

Նրա խոսքով՝ այդ մասին բոլորը գիտեն: «Ասվում էր, որ ընտրությունները կեղծված չեն, բայց հանրությունը շատ լավ գիտեր, որ լավ էլ եղել են: Ուստի բոլոր փորձերն ասելու, որ վերջին ընտրությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում, կեղծվել են, չեն հանդիպում և չեն հանդիպի բնակչության աջակցությանը, քանի որ մարդիկ շատ լավ գիտեն, որ այս ընտրությունները չեն կեղծվել: Քաղաքացիները օրինական կերպով հայտարարեցին իրենց նախընտրությունների մասին»,- ընդգծեց Սիմոնյանը:

Սակայն, ԱԺ նախագահի խոսքով, բացառություններ, այնուամենայնիվ, եղել են: Մասնավորապես, խոսքը 1999 թվականի ընտրությունների մասին է, որոնց մասնակցում էին Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար, «Ղարաբաղի հերոս» Վազգեն Սարգսյանը, ինչպես նաև խորհրդային ու հայկական կուսակցական ու պետական ​​գործիչ, «Միասնություն» դաշինքի ղեկավար Կարեն Դեմիրճյանը:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ Ալեն Սիմոնյանը սխալ է ներկայացնում իրողությունը՝ ընտրությունները կեղծվել են 1995 թվականից սկսած․«1995 թվականին տեղի ունեցած առաջին Ազգային ժողովի ընտրությունները։ 1990 թվականին Գերագույն խորհրդի ընտրություններ անցկացվեցին, 1995 թվականի մայիսին՝ ԱԺ ընտրություններ, որոնք կեղծվեցին,  նույն թվականի հուլիսի հինգին տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվե, որը կեղծվեց․․․ ու այդպես շարունակվեց մինչև 2018 թվականի դեկտեմբեր։ Վերջին կեղծվածը 2017 թվականի  խորհրդարանական ընտրություններն էին, որը կեղծիք էլ չէր, ընդամենը ֆինանսական միջոցառում էր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է 1999 թվականի ընտրություններին, երբ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ  հաղթեց «Միասնություն» դաշինքը, ապա ըստ Բադալյանի՝ չենք կարող ասել, որ բացարձակ չի կեղծվել, բայց եղածների մեջ համեմատաբար ավելի  մաքուր ընտրություններ էին․«Այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ իրականում շատ մեծ պահանջարկ կար Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին բերել իշխանության։ Երկուսն էլ հզոր խթանիչ ուժ հանդիսացան, որ ընտրությունները չկեղծվեն։ Կարող ենք ասել, որ դրանք ամենաքիչ  կեղծված ընտրություններն էին։ Մարդիկ մեծ վարկանիշ ունեին, գուցե ինչ-որ բաներ եղել են, բայց ամենաազնիվը դրանք էին»։

Խոսելով կեղծիքների մասին, Բադալյանն ասաց՝ սկզբում դիտորդներին ու հանձնաժողովի անդամներին ծեծում էին, հետո ծեծը փոխարինվեց ընտրակաշառքով։

Միևնույն ժամանակ Արմեն Բադալյանը նշում է, որ իշխանությունը չպետք է հպարտանա, որ իր օրոք ընտրությունները չեն կեղծվում․«Այդպես էլ պետք է լիներ, դա բնական է։ Նույնն է, որ  հպարտանաս, երբ  տուն գնալիս ոչ ոքի վրաերթի չես ենթարկել։ Դա հպարտանալու՞ բան է։ Դու պարտավոր ես ազնիվ ու թափանցիկ ընտրություններ անցկացնել, անկախ դատաիրավական համակարգ ստեղծել։ Դու ստացել ես վստահության քվե ու պետք է այդ ամենն անես, ոչ ոքի լավություն չես անում»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կիսում է Ալեն Սիմոնյանի գնահատականները և նշում, որ նա   նորություն չի ասել․ «Հայաստանում բնակվող ցանկացած գիտակից մարդ ընդունում է, որ այդ ընթացքում ընտրությունները կեղծվել են։ Ես կարող եմ հարցնել՝  ինչո՞ւ 1999-ի ընտրությունները արդեն երկու անգամ Հայաստանում անցկացվող ընտրությունները չեն կեղծվում, որովհետև ժողովրդի կամքի արտահայտումը տեղ է գտնում իշխանության մարմինների ձևավորման գործընթացում ու ստացած պատկերը համապատասխանում է այն քաղաքական դաշտին, որ կա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով Ղևոնդյանը նշեց՝ 1999 թվականին Վազգեն Սարգսյանն ու կարեն Դեմիրճյանը  մեծ հեղինակությունն ունեին, ժողովրդի կողմից տրված քվեն համապատասխանեց այդ  պատկերին․ «Նույն կերպ էլ 2018, 2021 թվականներին՝  ժողովրդի կողմից տրված քվեն համապատասխանում է  առկա պատկերին։ Իսկ մնացած բոլոր դեպքերում կարող ենք արձանագրել, որ այն իշխանությունը որը ցանկանում  էր ստանալ որոշակի քվե ու գալ իշխանության՝ առանց կեղծիքների չէր կարող ստանալ ու մենք գիտենք, թե ինչպես էին այդ ընտրությունները կեղծվում»,-եզրափակեց նա։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում