
ԱՄՆ-ն 64 մլն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրում Աֆղանստանին: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը՝ տեսակապով ելույթ ունենալով Աֆղանստանին նվիրված դոնորների համաժողովում:
«Այսօր ես հպարտությամբ եմ հայտարարում, որ Միացյալ Նահանգները տրամադրում է մոտ 64 մլն դոլար մարդասիրական օգնության նոր տրանշ: Այս գումարը կաջակցի ՄԱԿ- ի աշխատանքներին, այդ թվում ՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և այլ հասարակական կազմակերպությունների»,- ասել է նա:
Դիվանագետը շեշտել է թալիբների հայտարարությունները ՄԱԿ-ի հումանիտար աշխատանքի անվտանգությունն ապահովելու պատրաստակամության մասին: «Բայց միայն խոսքերը բավարար չեն, մենք դատելու ենք գործերով»,- ընդգծել է նա:
Թոմաս-Գրինֆիլդը չի բացառել մոտ ապագայում ԱՄՆ-ի կողմից ևս մեկ հումանիտար օգնության ևս մեկ տրանշի իրականացումը։ «Մենք շարունակում ենք տեղում գնահատել իրավիճակը»,- հավելել է նա:
Ժնևում ընթացող դոնորների համաժողովի նպատակն է 606 մլն դոլար հավաքել Աֆղանստանի համար: