
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է Ադրբեջանի նորանշանակ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևին, որը պաշտոնական այցով գտնվում է Անկարայում:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Թուրքիայի ՊՆ նախարարը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Թուրքիան Ադրբեջանին «մեկ ազգ, երկու պետություն» տրամաբանության մեջ շարունակելու է աջակցել:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել են նաև Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ գեներալ Յաշար Գյուլերը և Ադրբեջանի ԶՈւ նորանշանակ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը:
Տեղեկության համաձայն՝ կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ինժեներական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր: