Friday, 26 04 2024
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում

Արցախի կարգավիճակի հեռանկար. հայկական կողմի համար առանցքայինը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրրեյսին լրագրողների հետ ճեպազրույցում հերթական անգամ անդրադարձել է արցախյան հարցին և նշել, որ հակամարտությունը կարգավորված չէ, որովհետև բաց է Արցախի կարգավիճակի հարցը; Ըստ նրա, 30 տարվա հակամարտությունը չի կարող լուծվել մեկ գիշերում և պետք է բանակցային լուծում, որի մանդատն ու լեգիտիմությունն ունի Մինսկի խումբը: Միաժամանակ, Լին Թրեյսին նկատել է, որ առայժմ չի հաջողվում կողմերին բերել այդ մանդատի ներքո բանակցության, թեև գործադրվում է ջանք:

Հայաստանի հանրության շրջանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ունեցել է մեծ արձագանք, ինչպես կարգավիճակի բաց լինելու մասին որևէ հայտարարություն: Միաժամանակ սակայն, այստեղ կան մի շարք հարցեր, որոնք պետք է օգնեն մեր հանրությանը և նաև քաղաքականություն իրականացնողներին հասկանալ, թե ինչպես պետք է դիրքավորվի Հայաստանը Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ աշխատանքի հարցում:

Բանն այն է, որ կարգավիճակ ասվածը այսպես ասած լայն հասկացություն է՝ մշակութային ինքնավարությունից, մինչև ինքնավարության այլ ձևեր, բայց դարձյալ՝ ոչ լիարժեք անկախ պետականության, այլ Ադրբեջանի կազմում որևէ միավորման տրամաբանությամբ: Այլ կերպ ասած, ըստ էության այն, ինչ եղել է սեղանին հակամարտության կարգավորման ամբողջ քառորդդարյա պատմության ընթացքում: Մինչդեռ պարզ է, որ հայ ժողովրդի համար ինչպես եղել է անընդունելի, այնպես էլ անընդունելի է լինելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ: Իր կազմից դուրս կարգավիճակն էլ անընդունելի է լինելու Բաքվի համար: Ըստ այդմ, ստացվում է, որ արյունալի և աղետալի պատերազմից հետո էլ խնդիրը ըստ էության «նույն կետում» է, պարզապես արդեն նոր ստատուս-քվոյի պայմաններում: Եվ այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ պատկերացում ունի համանախագահներից յուրաքանչյուրը, որ խոսում է կարգավիճակի մասին: Եվ ի՞նչ քայլի է պատրաստ, այդ պատկերացման առաջմղման ուղղությամբ: Այս հարցը բաց է, չունի պատասխան: Հետևաբար, ակնառու է, որ կարգավիճակի մասին խոսակցությունները հայկական կողմի համար լինելով շատ կարևոր և թույլ տալով ունենալ խաղին մասնակցելու դաշտ, այդուհանդերձ չպետք է դառնան ավելորդ հուզականության միջոցով ռացիոնալ գնահատման հնարավորությունից շեղող գործոն: Խաղացող, այլ ոչ խաղացվող լինելու համար հայկական կողմին անհրաժեշտ է կարգավիճակի մասին հայտարարությունները, և ընդհանրապես արցախյան հակամարտության հեռանկարի վերաբերյալ դիտարկումները չափել ոչ թե հուզական հողի վրա, այլ աշխարհաքաղաքական ռազմավարության, որ դավանում են խոշոր խաղացողները:

Արցախի կարգավիճակի հարցը նրանց համար, ընդ որում միանգամայն հասկանալիորեն, գործիք է ավելի մեծ խաղի շրջանակում: Եվ սա իրողություն է, որից պետք է ոչ թե խռովել կամ կառուցել «անարդար աշխարհի» տեսություններ, առավել ևս դավադրապաշտ տեսություններ, այլ որից պետք է մղվել սեփական քաղաքականությունը մշակելիս և դրա ուղղություներն ու նպատակները, դրանց տանող արդյունավետ ճանապարհները և քայլերը սահմանելիս: Իհարկե ամբողջապես տիրապետել այդ ռազմավարությանը, կլինի թերևս անհնար, սակայն խոշոր հաշվով հայկական կողմի համար հենց դրա առավելագույնին հասնելն է խնդիրը, որովհետև հայկական քաղաքականության համար արցախյան հարցում բուն խնդիրը ինչպես եղել, այդպես էլ շարունակում է մնալ աշխարհաքաղաքականությունը, այլ ոչ թե Ադրբեջանի քաղաքականությունը: Ավելին, հենց այդ հարցում է, դժբախտաբար, որ անցնող ավելի քան երկու տասնամյակում Բաքուն առաջ է անցել Երևանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում