Փարիզի Ռիվոլի փողոցի շրջանում խոշոր անկարգություններ են սկսվել բողոքի ակցիայի ժամանակ, ոստիկանությունը արցունքաբեր գազ 7 ջրցան մեքենաներ է կիրառում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»- ն:
Ցույցի մասնակիցների շարասյունը, հասնելով երթուղու վերջնական կետին՝ Պալե Ռուայալի հրապարակ, ծավալվել է հակառակ ուղղությամբ, քանի որ իրավապահ մարմիններն արգելափակել են հետագա երթևեկությունը:
Մարդիկ քարեր ու շշեր են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա։ Խուլիգանները պատնեշներ են տեղադրել և ավերել քաղաքային գույքը։
Ոստիկանությունը բազմիցս արցունքաբեր գազ է կիրառել։ Հետո գործի են դրվել ջրցան մեքենաները։ Իրավապահները ցուցարարներին հետ են մղել դեպի Պալե Ռուայալ հրապարակ։
Բախումների հետևանքով կան տուժածներ։
Սանիտարական անցակետերի հակառակորդները փողոց են դուրս գալիս 9-րդ շաբաթ օրն անընդմեջ։ Ամառային բողոքի ակցիաները տեղի են ունեցել հանգիստ մթնոլորտում։