Կառավարությունը նախատեսում է իրականացնել համայնքների միավորման 37 ծրագիր: Նշվում է, որ բարեփոխումներն անհրաժեշտ են՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից: Սակայն այսօր ավելի շատ խոսում են այն մասին, որ գյուղերը դատարկվում են, որ պետք է առանձնահատուկ, անհատական մոտեցում ամեն գյուղին, որովհետև յուրաքանչյուր ՝ հատկապես սահմանապահ գյուղերում ապրող բնակիչ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Տարածքային կառավարման նախարարության ՏԻՄ քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի հետ: