Wednesday, 01 07 2026
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին

Նախ պետք է Թուրքիան պատրաստ լինի Հայաստանի հետ խոսելու. Մինչ այսօր այդ համարձակությունը չի ունեցել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը

Պարոն Էստուկյան, նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերություններին և նշել, որ Թուրքիայից եկող եկող դրական ազդակներ կան: Դուք ինչպե՞ս եք գնահատում այսպիսի հայտարարությունները Հայաստանի կողմից և պե՞տք է արդդյոք ոգևորվել Թուրքիայից եկող ազդակներով:

Հստակ որևէ կոչ կամ զարգացում չկա այդ ուղղությամբ: Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունները տրամադրության բացահայտում են, այլ ոչ թե ծրագիր, հետևաբար այդ տրամադրության բացահայտումներից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ: Այդ խոսքերը 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր զանազան առիթներով ասվում են, հետևաբար, այստեղ բացառիկ նորություն չկա: Այդ առումով, պետք է մի փոքր զգուշորեն մոտենալ նման հայտարարություններին:

Այսինքն պետք չէ ոգևորվել Էրդողանի հայտարարություններով և Երևանում դրան ի պատասխան հայտարարություններ անե՞լ:

Այո, դա սխալ ռազմավարություն է, այս պահին պետք է մի փոքր ավելի զուսպ լինել, որովհետև այն վիճակը, որ այսօր կա հայ-թուրքական հարաբերություններում, բոլորն էլ Թուրքիայի նախասիրությունների հետևանք են, հետևաբար պետք է սպասենք, թող իրենք իրենց ռազմավարությունը փոխեն: Սահմանը բանակցությունների հետևանքով չի փակվել, դա տեղի ունեցավ Թուրքիայի միակողմանի որոշմամբ:

ՀՀ իշխանությունն ասում է՝ Թուրքիայից եկող ազդակները Երևանը կգնահատի և դրական կպատասխանի: Հնարավո՞ր է՝ ընդհանրապես նոր էջ հայ-թուրքական հարաբերություններում բացվի, թե՞ դուք դա բացառում եք:

Նախ պետք է Թուրքիան պատրաստ լինի Հայաստանի հետ խոսելու: Մինչ այսօր այդ համարձակությունը չի ունեցել: Հետևաբար այս պահին մենք որևէ ակնկալիք չպետք է ունենանք Թուրքիայից: Մենք այսքան տարի շրջափակումը հաղթահարած ժողովուրդ ենք, հետևաբար իրենք իրենց թշնամական վերաբերմունքով սրանից ավելի վատ բան չեն կարող անել: Այսինքն փրկություն փնտրողի կեցվածքը մեզ համար անիմաստ է:

Դուք հեռվից ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները:

Մինչև ԱԺ ընտրությունները մտահոգությամբ էինք հետևում զարգացումներին, հիմա մի քիչ ավելի սպասողական ենք: Մտահոգություններ, անշուշտ, էլի կան, որովհետև թավշյա հեղափոխությունը չկարողացավ բերել այն արդյունքները, որոնք ակնկալվում էին ամբողջ հայ ժողովրդի կողմից: Մենք բոլորս ավելի բարձր ակնկալություններ ունեինք, և դրանք չիրականացան: Այսինքն չկարողացանք նախկինների իշխանության եղանակը հաղթահարել: Միգուցե նոր նախկիններ ստեղծելու վտանգ կա այսօր:

Հայ համայնքի վիճակը Թուրքիայում ինչպե՞ս է, որքանո՞վ են հետաքրքրված Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով:

Շատ հետաքրքրված են, որովհետև Թուրքիայում բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ կան: Բազմաթիվ պոլսահայեր արդեն ՀՀ քաղաքացի են դարձել, Հայաստանի հետ կապված հեռանկարներ ունեն:

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ արտաքին քաղաքականությունը: Ի վերջո մենք 2009-ին ունեցել ենք հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ձախողված փորձ: Այսօր տեսակետ կա, որ հայ-թուրքական սահմանը կբացվի, բայց ոչ շատ շուտ:

Սահմանների հարցը բացառապես Թուրքիայի որոշումով է եղել: Ինչպես սահմանը փակելն է եղել Թուրքիայի որոշումով, բացվելն էլ Թուրքիայի որոշումով պետք է լինի: Այդտեղ դիվանագիտությունը գրեթե գոյություն չունի, որովհետև 30 տարիներ ի վեր մենք միշտ ուրիշ երկրներից անիմաստ հույսեր ակնկալեցինք, և այդ ամենի հետևանքը 44-օրյա պատերազմն էր: Դա այս 30 տարիների սխալն է: Այսինքն սեփական ուժերը նկատի չունեցան և միշտ կարծեցին, որ միջազգային ուժերը մեր օգտին կլինեն: Դա մեծ խաբկանք էր, ինչպես 100 տարի առաջ խաբվեցինք այդ նույն եղանակով, այսօր էլ նույն խաբկանքի մեջ ենք դժբախտաբար: Մենք պետք է իմանանք, որ ոչ Ռուսաստանը, ոչ Եվրոպան, ոչ ԱՄՆ-ն, ոչ որևէ երկիր մեր բարեկամը չէ: Մենք այդ գիտակցությունը երբեք չունեցանք: Շատ անգամ անիմաստորեն, միամտորեն, նույնիսկ հիմարորեն կարծեցինք, որ մենք քրսիտոնյա ենք, իրենք էլ են քրիստոնյա և դա մոտեցման եղանակ է: Լրիվ անհիմն և դիվանագիտական, քաղաքական մերձեցումներից հեռու, զգայական գողի վրա արտաքին քաղաքականություն մշակեցինք, որի արդյունքը սա եղավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում