Friday, 26 04 2024
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան

Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է գալիս համագործակցության առաջարկով

Շրջակա միջավայրի նախարարությունը, կարևորելով բնության հանդեպ բնակչության պատասխանատվության բարձրացման հարցը «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում, հանդես է գալիս համագործակցության առաջարկով:

Այսօր նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, ՇՄՆ անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի ժ/պ Ա․ Եսոյանը հանդիպել են հայաստանյան մեկ տասնյակ բանկերի ներկայացուցիչների հետ։

Նախարարությունը բարձր է գնահատում ու կարևորում պետական և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը, շրջանառու տնտեսության սկզբունքների ներդրմանը, կանաչ աշխատատեղերի ստեղծմանը:

«Լայնածավալ անտառապատման շնորհիվ հնարավոր կլինի պայքարել կլիմայի փոփոխության, օդի աղտոտվածության և հողերի դեգրադացիայի դեմ, ինչպես նաև պահպանել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը, էկոհամակարգերը և վերականգնել 44-օրյա պատերազմի հետևանքով վնասված անտառային տարածքները:

Յուրաքանչյուրը կարող է նոր կյանք հաղորդել մեր երկրին ու հողին՝ ստանձնելով պատասխանատվություն մեր երեխաների և ապագա սերունդների էկոլոգիապես անվտանգ ու մաքուր շրջակա միջավայրի համար»,- իր ողջույնի խոսքում նշել է նախարարի տեղակալը։

Հանդիպմանը ներկայացվել են 2020-21 թթ․ իրականացված ծառատունկի ամփոփ տվյալները, քննարկվել է ծառատունկի համար նախատեսվող տարածքների ընտրության հարցը։ Նա հիշեցրել է, որ «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում տնկումներ կատարելու համար ՀՀ պետական բյուջեից, որպես առանձին միջոցառում, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գումար չի հատկացվել։

Նախաձեռնությունն իրականացվել է բացառապես դոնոր կազմակերպությունների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական միջոցների, խնայողությունների, տնկարաններում առկա ծառերի կամ բնական վերաճի արդյունքում դուրս հանված շիվերի միջոցով։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը շեշտել է․ որ ծառատունկը համայնքներում լուծում է նաև սոցիալական խնդիր․ ծառատունկի աշխատանքների համար ստեղծվում են ժամանակավոր աշխատատեղեր։

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի ժ/պ Ա․ Եսոյանը ներկայացրել է այժմ ակտիվ ընթացքի մեջ գտնվող բնապահպանական ծրագրերը և կարևորել պետական գերատեսչություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ապահովումը։

Կողմերը մտքերի փոխանակման միջոցով ուրվագծել են առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզը և պայմանավորվածություն ձեռք բերել մինչև հոկտեմբերի սկիզբ՝ ծառատունկի նոր շրջանի մեկնարկ գործուն քայլեր իրականացնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում