1996 թվականի BMW 750IL- ը, որում սպանվել է ռեփեր Թուփաք Շակուրը, վաճառքի է հանվել 1,7 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը:
Սպանությունից հետո մեքենան վերանորոգվել է: Բոլոր վնասները շտկվել են, մասնավորապես, վերացվել են մեքենայի վրա մնացած փամփուշտների անցքերը: Մեքենան արդեն մի քանի սեփականատեր է փոխել:
Այժմ Թուփաքի BMW-ն կարելի է ձեռք բերել Լաս Վեգասի Celebrity Cars ավտոսրահից` ոչ հեռու այն վայրից, որտեղ մահացու կրակոցներն են տեղի ունեցել:
Հիշեցնենեք՝ Թուփաք Շակուրը սպանվել էր 1996 թվականին Ամերիկայի արևելյան և արևմտյան ափերի ռեփերների միջև կոնֆլիկտի հետևանքով: 2018 թվականի հայտնի դարձավ, որ նրան սպանել է գանգստեր Դուեյն Քիթ Դեվիսի բարեկամ Օռլանդո Անդերսոնը: