Tuesday, 14 05 2024
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը

Էրդողանին «բռնապետ» անվանած Իտալիայի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ։ Վերջինս մի քանի ամիս առաջ Էրդողանին անվանել էր «բռնապետ»։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, հայտնի է դարձել, որ կողմերը քննարկել են Թուրքիա-Իտալիա հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարևորում է երկկողմ հարաբերությունները և ակնկալում նույնպիսի պատասխան Իտալիայից, որը Թուրքիայի դաշնակիցն է ՆԱՏՕ-ում։ Նա ընդգծել է, որ բոլորի շահերից է բխում հնարավորինս արագ, առանց որևէ նախապայմանի Մաքսային միության շուրջ բանակցություններ սկսելը, շեշտել է, որ անհրաժեշտ է համալիր կերպով թարմացնել միգրացիայի և սիրիացի փախստականների վերաբերյալ Թուրքիա-ԵՄ մարտի 18 -ի համաձայնագիրը:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Աֆղանստանում և Լիբիայում տիրող իրավիճակին։ Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենք աջակցում են Լիբիայում ժամանակին ընտրությունների անցկացմանը և ընդգծել, որ Լիբիայի խնդրանքով և երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա՝ Թուրքիան ուսուցանում է և խորհրդատվություն տրամադրում անվտանգության օրինական ուժերին:

Հեռախոսազրույցի ավարտին Դրագին Էրդողանին հրավիրել է հոկտեմբերին Հռոմում կայանալիք Մեծ քսանյակի (G-20) առաջնորդների գագաթնաժողովին, որը նախագահելու է Իտալիան։

Հիշեցնենք, որ ապրիլին, երբ Անկարայում Էրդողանն ընդունել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ընդունելության սրահում ճգնաժամ էր ստեղծվել և երրորդ աթոռի բացակայության պատճառով Ուրսուլա Լյայենը ստիպված էր եղել նստել բազկաթոռին՝ Չավուշօղլուի դիմաց, ինչը դիվանագիտական արարողակարգի խախտում էր։

Իտալիայի վարչապետն այդ առիթով լրագրողի հարցին ի պատասխան նշել էր, որ չի կիսում և անպատեհ է համարում Լյայենի նկատմամբ Էրդողանի պահվածքը։

«Իրերն իրենց անուններով կոչենք․ Մենք նաև կարիքն ունենք այս մարդկանց, որոնց կարող ենք դիկտատոր անվանել։ Պետք է անկեղծ լինենք մտքի, կարծիքի, վարքի և հանրային տեսլականների տեսանկյունից մեր տարբերությունների մասին խոսելիս, սակայն մեր երկրի շահերի համար պետք է նաև պատրաստ լինենք համագործակցության։ Պետք է գտնենք ճիշտ բալանսը»,- շեշտել էր Դրագին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում