Անդիմադրելի ժպիտով ըմբոստը․ այդպես բնութագրեցին ֆրանսիական կինոյի լեգենդներից մեկին՝ Ժան Պոլ Բելմոնդոյին:
Այսօր Ֆրանսիան հրաժեշտ է տալիս նրան: Վերջին հրաժեշտը Փարիզի հաշմանդամների տանն է՝ պատմական նշանակության վայրում, որտեղ թաղված է Նապոլեոնը, և որտեղ հրաժեշտ տվեցին նաև մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրին:
Բելմոնդոյի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 10-ին: