Tuesday, 14 05 2024
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում

Դ.Հարությունյան. «Կներեք, չեմ հավատում»

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկման օրակարգ է մտցրել և փորձում է սահմանել, թե ով կարող է համարվել քաղբանտարկյալ: Ըստ Դավիթ Հարությունյանի` «քաղբանտարկյալ» տերմինի միջոցով մի երկիր փորձում է ճնշում գործադրել մեկ այլ երկրի վրա: Միաժամանակ նա հայտարարեց, որ Հայաստանը պետք է հասնի ժողովրդավարության այն մակարդակին, որ մեր երկրում մոնիտորինգ անցկացնելու կարիք չլինի: Դավիթ Հարությունյանին «Առաջին լրատվականը» հիշեցրեց, որ, 2004 թ., երբ ինքը արդարադատության նախարար էր ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, շրջանցելով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, Երևանի Լալայանց փողոցից վտարել է քաղաքացի Մարիամ Գիշյանին իր ընտանիքի հետ: Վերջինս էլ գրեթե երկու շաբաթ առաջ մեկնել է Թուրքիա` այնտեղի իշխանություններից ապաստան ստանալու ակնկալիքով: «Դավիթ Հարությունյանը իրեն մեղավոր չի՞ համարում այդ ամենի համար»,- հարցրինք նրան: «Եթե ԴԱՀԿ-ն ապօրինություն գործած լիներ, վստահ եմ, որ այդ քաղաքացին կդիմեր դատարան, և ԴԱՀԿ գործողությունները կճանաչվեին ապօրինի: Կոնկրետ դեպքի մասին ոչինչ ասել չեմ կարող, որովհետև չունեմ տեղեկություններ»-ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Դավիթ Հարությունյանի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ մեր քաղաքացիներից շատերը չունեն իրավական համապատասխան գիտելիքներ, և միշտ չէ, որ կարողանում են փաստաբանի օգնությամբ մինչև վերջ հետամուտ լինել իրենց շահերը պաշտպանելուն: «Կներեք, չեմ հավատում»,- եղավ արձագանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում