Իրանը կմիանա ՇՀԿ-ին (Շանհայյան համագործակցության կազմակերպություն): Կազմակերպությանը միանալու ընթացակարգի մեկնարկի մասին կհայտարարվի Տաջիկստանում առաջիկայում կայանալիք գագաթնաժողովում։ Այս մասին հայտնում է Kommersant-ը՝ հղում անելով աղբյուրներին։
ՇՀԿ գագաթնաժողովը կկայանա Դուշանբեում, սեպտեմբերի 16-17-ը։ Ներկայում կազմակերպության անդամ են հանդիսանում Ռուսաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։