ԱՄՆ Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում ամենամյա տոնավաճառի կապակցությամբ կազմակերպված համերգի ժամանակ բեմը փլուզվել է: Չորս հոգի զոհվել է, առնվազն 40 հոգի վնասվածքներ են ստացել` հայտնում է տեղական WTHR հեռուստաալիքը:
Բեմը հավաքվել էր տոնավաճառի տարածքում` Sugarland քանթրի խմբի համերգի համար: Լույսի կառավարման փոխադրասարքը վայր է ընկել դեռ համերգի մեկնարկից առաջ:
Զոհվածներից երկուսի անձը բացահայտված է: Բազմաթիվ տուժածներ իրենք են հասել մոտակա բուժկետեր: Նրանց թիվն այս պահին ճշտելն անհնար է: Քաղաքային բոլոր ծառայությունները աշխատում են տագնապի ռեժիմով: