Monday, 13 05 2024
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն

Հայկական դեմոգրաֆիան ու չինական պատը. Պեկինի համառ ու դանդաղ ընթացքը

Հայաստանում Չինաստանի դեսպանը Հայաստանի նոր արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը քննարկելով ռեգիոնալ իրադրությունն ու երկկողմ հարաբերության հեռանկարը, նշել է, որ Պեկինը աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջությանը: Այդ հայտարարությունն անշուշտ դիվանագիտական ստանդարտ է, իսկ իրական քաղաքականությունը՝ բազմաթիվ շերտերում, որոնց թերևս շատ քիչ մասն է տեսանելի: Բանն այն է, որ Պեկինը Կովկասի առումով առայժմ գործում է «անտեսանելի» տրամաբանությամբ: Հասկանալի է՝ բառի ոչ ուղիղ իմաստով: Պարզապես, Չինաստանը Կովկասի հանդեպ ունենալով անկասկած լուրջ մտադրություններ, այդուհանդերձ դրանք սպասարկում է բավականին պասիվ, հանդարտ ռեժիմում:

Պեկինի մտադրությունների մի ակնառու դրսևորում է օրինակ այն, որ Երևանում կառուցվել է Եվրասիական ռեգիոնի համար մեծությամբ երկրորդ դեսպանատունը՝ ամենամեծը Մոսկվայում է: Անկասկած է, որ մասշտաբը ենթադրում է ֆունկցիոնալություն: Եվ թերևս կասկածից վեր է, որ այդ ֆունկցիոնալությունը միայն Հայաստանի հետ չէ, որ կապված է, և միայն Հայաստանով չէ, որ չափվում է: Հայաստանը սակայն դիտվել է այսպես ասած ռազմավարության հենակետ: Պարզ չէ միայն, թե հատկապես ի՞նչ ռազմավարության, ո՞րն է այդ ռազմավարությունը: Իհարկե այն հասկանալու համար կպահանջվեն ինստիտուտներ, որոնք, ցավոք սրտի, Հայաստանում չկան: Ավելին, Հայաստանում չկան խորքային հաշվարկներ ու գնահատականներ, թե, օրինակ Չինաստանն իր ահռելի աշխարհաքաղաքական ներուժով և ձևավորված հավակնությամբ ինչ հնարավորություն, միաժամանակ ինչ մարտահրավեր կարող է բերել Հայաստանի համար: Օրինակ, Հայաստանում գնահատվա՞ծ է, թե Չինաստանի հետ հարաբերության խորացման աշխույժ  ընթացքը Հայաստանի դեմոգրաֆիական պատկերում չինական ինչ ներկայացվածություն է ենթադրելու, և ինչպես է Հայաստանը, այդ թվում հայկական հանրությունը դիրքավորվելու դրա համեմատ: Այն հանրությունը, որը սոցցանցային տիեզերական աղմուկ էր բարձրացրել, երբ իմացել էր, որ Հայաստան է եկել մոտ երեք տասնյակ հազար հնդկաստանցի:

Հայաստանի հանրությունն ընդհանրապես ռազմավարական հարաբերությունները պատկերացնում է միայն «մանանայի» տրամաբանությամբ, այսինքն, մեզ տալիս են ինչ-որ բան, որովհետև մենք հինավուրց քաղաքակրթությամբ  բացառիկ ժողովուրդ ենք, որին բոլորը պարտք են պատմական արդարություն: Մոտեցում է իհարկե, որը սակայն ունի նաև պարբերաբար իրականության բավականին կոշտ պատին բախվելու «հատկանիշ», այդ թվում գուցե նաև «չինական պատին»: Այդ ամենով հանդերձ, Չինաստանն անկասկած պետք է դառնա հայկական քաղաքականության առանցքային ուշադրության առարկա, նկատի ունենալով այն հանգամանքը, որ համաշխարհային քաղաքականությունը լայն իմաստով սկսել է պտտվել ամերիկա-չինական ռազմավարական դիմակայոււթյուն-մրցակցության առանցքում, ու թեև Չինաստանը դեռևս հեռու է Կովկասում անմիջական ակտիվությունից, սակայն այդ թվում և կովկասյան իրողությունների վրա ավելի ու ավելի զգացվելու է Չինաստանի աշխարհաքաղաքական գործոնի բերած շունչը, ընդ որում բոլոր ուղղություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում