Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Ադրբեջանը հասկանում է՝ չի կարող չքննարկել Արցախի կարգավիճակը հարցը, դրա համար էլ հակադարձում է ռուսական խաղաղապահների մասով․ Կարախանյան

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։

Պարոն Կարախանյան, Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին, կապված այդ երկրի կառավարության միասնական տեղեկատվական համակարգում Լեռնային Ղարաբաղի հանրապետություն ձևակերպման կիրառության հետ, որ եղել էր ՌԴ ՊՆ գնումների վերաբերյալ փաստաթղթերից մեկում: Ադրբեջանը հայտարարել է, թե դա չի բխում երկու երկրների բարեկամության և գործակցության ոգուցՆկատելի  է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում կա որոշակի լարվածություն, ի՞նչ վտանգներ է դա պարունակում։

Այսօրվա դրությամբ բարդ իրավիճակ է ստեղծվել եռակողմ-քառակողմ ձևաչափում։ Նկատի ունեմ՝ Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա և Հայաստան։ Իրավիճակը շատ բարդ է և ես կարող եմ ասել, որ բոլոր հարթակներում՝ թե՛ Եվրոպայում , թե՛ ԱՄՆ-ում, թե նաև Ռուսաստանում ընթանում են նմանատիպ քննարկումներ։ Սյունիքի, Արցախի, կոմունիկացիաների բացման, սահմանագծման, սահմանանշման հարցը  բոլորի ուշադրության կենտրոնում է։ Հետաքրքիրն այն է, որ այստեղ միանշանակ լուծումներ չկան։ Սկզբունքորեն հայկական կողմի համար պետք է դրված լինի Արցախի հարցը։ Ես բազմիցս նշել եմ, հիմա էլ ասեմ՝ Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ Արցախը իրենց համար կորցված է իրենց արած քայլերի հետևանքով։ Կարող են տարբեր մեկնաբանություններ անել, բայց դա է ճշմարտությունը։ Բաքուն Մոսկվայի հետ շատ ավելի լրջորեն քննարկում է ռուսական խաղաղապահների հարցը և թե ինչու են ռուսական Գենշտաբում ասում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Ռուսաստանի նախագահն, ի սկզբանե, ասել է, որ հաշվի են առնում Խորհրդային միության ԼՂԻՄ սահմանները։ Պարզապես սա թուրքական ու ադրբեջանական կողմին սա դուր չի գալիս։ Բոլորն ասում են, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Հիմա հարցը գնում է այն թեմայով, թե ով կապահովի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։ Այսօրվա դրությամբ դա անում են ռուսական խաղաղապահները։ Ռուսական իշխանություններն էլ այն կարծիքին են, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող մնալ Ադրբեջանի կազմում և պետք է ունենա հատուկ կարգավիճակ։ Կոպիտ ասած՝ գնում է այն քայլերին, որ Ադրբեջանը դրան համաձայնվի։ Ադրբեջանն էլ սկսում է շանտաժի լեզուն ու հակադարձումը, դրա համար էլ սկսել են շատ սուր քննարկումներ ռուսական խաղաղապահների ներկայության հետ կապված։ Փակ մասով ՝ նրանք ասում են՝ եկեք իրավական կարգավիճակը քննարկենք։ Իսկ ռուսական կողմի տեսակետը հստակ է ՝ մենք ստորագրել ենք պայմանավորվածություն, ռուսական զորքերը կանգնելու են այնտեղ ու ապահովելու են Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։ Չեն ասում ՝ Ադրբեջանի շրջանների,  կամ ինչպես ադրբեջանցիներն են ասում՝ որոշ շրջանների հայկական համայնքների։ Հիմա Ադրբեջանի կողմից այս հարցի հետ կապված հիստերիա է բարձրացել՝ եկեք միջազգային կարգավիճակ տանք խաղաղապահ զորքերին, իբրև թե միջազգային իրավունքի նորմերին դա հակասում է։

-Իսկ ռուսական կողմի քայլերը որո՞նք կլինեն, թե Բաքուն պնդի այդ հարցը։

-Բարդ կոմպրոմիսների կծիկ է։ Բայց այս իրավիճակում Ադրբեջանը հասկանում է, որ չի կարող չքննարկվել Արցախի կարգավիճակի հարցը։ Ինչքան էլ ինքը շեղի, Հայաստանի սահմանների վրա խուժանություններ անի, Հայաստանի իշխանություններին դրդի նոր պատերազմի՝ նա իր օրակարգը սպառել է ու չունի միջազգային մանդատ։ Առանձին խուժանությունները ոչ մի ռեալ արդյունք չեն տալու։

ՀՀ-ում կար առաջին քարտուղար Քոչինյան, այդ ժամանակ սահմանները մի քիչ դեպի հայկական կողմ էր, Դեմիրճյանի ժամանակ՝ էլի  հայկական կողմում էր, հետո Մովսիսյանի ժամանակ՝ մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ էր․․․ իրենք խոսում են ներքին կուսակցական պայմանավորվածությունների, նկարած քարտեզների մասին, որոնք այսօր իրավական ուժ չունեն։ Ադրբեջանցիներին հստակ ասվել է, որ այդ բոլոր հարցերը պետք է լուծվեն ընդհանուր կոնտեքստի մեջ, ժամանակավոր խուժանությունները արդյունք չեն տալու։ Իսկ հայկական կողմի համար Մոսկվան պնդում է՝ Հայաստանը պետք է ունենա հզոր բանակ։ Եթե հայկական բանակը կանգնած չլինի, դիմացինն էլ չհասկանա, որ ամեն քայլի համար իր վրա կրակելու են, դիմացը հզոր ուժ է կանգնած՝ ոչ մի հարց չի լուծվի։ Հայաստանը պետք է հենց այդ մեսիջը տեղ հասցնի։ Դիվանագիտական տարբեր  վայրիվերումների ժամանակ տարբեր բաներ կարող է խոսեն, բայց ռուսական Գենշտաբը հստակ դիրքորոշում ունի՝ հայկական բանակը պետք է հստակ պաշտպանի իր դիրքերը։ Առավել ևս՝ մեր զինվորները ցույց տվեցին, որ իրենք կռվում են, զոհվում են ու հաղթում են։ Զուտ անձնական ներքաղաքական շահերի համար որոշ ուժեր կարող են  հոգեբանական ճնշումներ գործադրել, բայց դա պետք է մնա սրճարանային, կաբինետային շրջանակներում։ Ժողովուրդը նրանց չպետք է ուշադրություն դարձնի, առաջին հարցը պետք է լինի հզոր բանակի  ստեղծումը։

-Ռուսաստանում ընտրություններ են սպասվում։ Քաղաքական դասավորություններն այս իրավիճակի վրա ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ։

-Սահմանադրության մեջ փոփոխություններ են արվել, հետագայում կլինեն վերափոխումներ, բնական է կլինեն նաև նոր դեմքեր։ Շատ կարևոր է, որ մոտ ժամանակահատվածում Հայաստանը բոլոր ուժերը կենտրոնացնի հզոր բարձր տեխնոլոգիական բանակ ունենալու հարցում։ Հայ զինվորը կկրակի ու իրեն այդ մի կրակոցի համար տաս զինվոր դրսից կօգնի։ Ռուբիկոնն անցել է, Հայաստանը պետք է ունենա բարձր տեխնոլոգիական բանակ։ Չեմ ուզում կրկնել, որ անհրաժեշտ է նոր հզոր դիվանագիտություն, հետախուզություն։ Շատ բան կարող է գրվել ու քննարկվել, բայց փաստ է, որ բոլոր փաստաթղթերի մեջ գրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Պետք է քննարկվի կարգավիճակի հարցը, եթե Ադրբեջանը չի ուզում՝ կստիպեն։ Իհարկե գերտերությունները պետք է շարժվեն իրենց շահերով, դա վերաբերում է նաև Ռուսաստանին։ Բայց այսօրվա դրությամբ այ շահերը համընկնում են։ Ռուսաստանին թմրեցնելու ու հաճոյանալու համար տրվում էին սուտ խոստումներ՝ անդամագրվել ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, բայց բոլորը հասկանում են՝ դա  ձևականություն է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում