Հայաստանում «դաունի սինդրոմով» երեխաները ոչ միայն լքված են, այլև չպահանջված: Մարի Իզմիրյանի անվան մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանից տեղեկացանք, որ իրենց մանկատանը կա «դաունի սինդրոմով» մոտ 10 երեխա, սակայն մինչ այսօր կոնկրետ իրենց մանկատանը ոչ ոք նրանցով չի հետաքրքրվել:
«Սակայն «նապաստակի շրթունք» կամ «գայլի երախ» ունեցող երեխաների, որոնց հնարավոր կլինի վիրահատական միջամտությամբ բուժել, որդեգրում են: Մտավոր հետամնացություն ունեցող երեխաներով ևս չեն հետաքրքրվում:
ԱՄՆ-ում նորմալ ընտանիքներում, նույնիսկ երբ 6-7 երեխաներ կան, «դաունի սինդրոմով» երեխաներ են որդեգրում ու շատ լավ վերբերվում: Սա պայմանավորված է զուտ բարեգործական նկատառումերով և խղճի հանգստությամբ: Իրենք իրենց բավարարված են զգում նման երեխաների մասին հոգ տանելով: Ինքս լսել եմ, որ Հայաստանից էլ են ցանկանում նման երեխաներ տանել, բայց կոնկրետ փաստեր չեմ կարող այս պահին ներկայացնել»,- ավելացրեց մանկատան տնօրենը:










































