«Թալիբան» արմատական շարժման խոսնակ Զաբիուլլահ Մոջահիդը երկուշաբթի՝ սեպտեմբերի 6-ին, հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում ավարտված է, հաղորդում է Tolo News-ը:
Նա նաև ասել է, որ թալիբները «ակնկալում են կայունություն հաստատել Աֆղանստանում, և ով զենք վերցնի, ժողովրդի և երկրի թշնամին է»:
Ավելի վաղ Մոջահիդը հայտարարել էր Փանջշիր նահանգի վերահսկողության մասին: Դիմադրության ճակատը հերքել է այս տեղեկությունը: