Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
Հանձնաժողովի 4 անդամ քվեարկեց կողմ, 7-ը` դեմ:
«Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ կներկայացնի կամ նույն թեկնածուին, կամ նոր թեկնածուի։ Առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:









































