«Թալիբան» շարժումը հրավեր է ուղարկել Թուրքիային, Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին, Պակիստանին և Քաթարին՝ մասնակցելու Աֆղանստանի կառավարության կազմի հայտարարման միջոցառմանը: Այդ մասին երկուշաբթի՝ սեպտեմբերի 6-ին, հայտնել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
Նշվում է, որ նոր կառավարության հայտարարման համար անհրաժեշտ ընթացակարգերն ավարտված են, շարժման առաջնորդը կմնա իր պաշտոնում» և «կվերահսկի կառավարությունը»:









































