Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 120 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4905 մարդ, մահացել է 61 պացիենտ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 16 149 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը 6.94%, վերջին 14 օրվանը՝ 9.15%, վերջին 7 օրվանը՝ 8,19%:
Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 565 957 դեպք, այստեղից ապաքինվել է 519 673 վարակված, մահացել է 7 867 մարդ:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 326 033 մարդ, օրական ցուցանիշը՝ 16 298:








































