Ռուսաստանում ավելի քան 45 միլիոն մարդ ստացել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
«Այսօր Ռուսաստանում մեկ դեղաչափով պատվաստվածների թիվը կազմում է 45,4 մլն մարդ, իսկ 38,5 մլն -ը լիովին պատվաստված է», – Գոլիկովայի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ -ը:
Ավելի վաղ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ զրույցի ընթացքում խոսել էր երկրում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների առաջընթացի մասին:










































