Thursday, 11 06 2026
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին

Ի՞նչ է սպասվում Սաակաշվիլիին

Չնայած սեփական վարկանիշի անկմանը և ընդդիմության լայնատարած բողոքի ակցիաներին` Սաակաշվիլին հաստատակամորեն հրաժարվում է պաշտոնաթող լինել: Եվ ի՞նչ կանի նա, երբ երկու տարուց ավարտվի նրա պաշտոնավարման երկրորդ և վերջին ժամկետը:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինսիտուտի Վրաստանյան գրասենյակի խմբագիր Գիորգի Կուպատաձեն հանգամանորեն անդրադառնում է Վրաստանի ղեկավարի գործողությունների հավանական ընթացքին և փորձում գնահատել, թե ինչքանով է հնարավոր, որ որևէ ընդդիմադիր թեկնածու կարողանա գալ և փոխարինել Սաակաշվիլիին:

Արդյո՞ք Սաակաշվիլին կփորձի պահպանել իր քաղաքական ուժը, երբ պաշտոնավարման երկրորդ ժամկետը ավարտվի:

Հաջորդող երկու տարիները որոշիչ կլինեն երկրի և նախագահի համար, ում 2003 թվականի անարյուն Վարդերի հեղափոխությունից հետո աջակցում էր բնակչության մոտ 90 տոկոսը, բայց, ով վերջին տարիներին ստիպված էր դիմակայել ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներին:

Ըստ սահմանադրության` նա չի կարող ընտրվել նախագահի պաշտոնին անընդմեջ երրորդ անգամ: Դա նշանակում է, որ նա պետք է հանձնի իշխանության ղեկը, երբ 2013 թվականին ավարտվի նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը՝ հանձնելով երկիրը մեկ այլ քաղաքական գործչի:

Այդ ժամանակ, 1967 թվականին ծնված Սաակաշվիլին դեռ երիտասարդ կլինի, ուստի վրացիները քննարկում են նրա ապագայի հարցը:

Արմատական ընդդիմադիր կուսակցությունները բողոքի ակցիաների միջոցով չկարողացան հարկադրել նրան պաշտոնաթող լինել: Միևնույն ժամանակ, համեմատաբար չափավոր քաղաքական ուժերին չհաջողվեց բավականաչափ ձայներ հավաքել՝ խորհրդարանում և տեղական ինքնակառավարման մարմիններում մեծամասնություն կազմելու համար:

Նախագահի լիազորությունների համար որոշիչ կարող է լինել առաջիկայում ենթադրվող խորհրդարանի դերի վերաբերյալ հանրաքվեն, ինչը թույլ կտա հաղթող ուժին փոխել սահմանադրությունը: Հասարակական կարծիքի վերջին հարցումը ցույց է տալիս, որ Սահակաշվիլիի գլխավորած Ազգային շարժում կուսակցությունը կհաղթի [առաջիկա ընտրություններում], սակայն մեկ տարվա ընթացքում շատ բան կարող է փոխվել:

Ինքը՝ Սաակաշվիլին, նախընտրում է լռություն պահպանել իր ապագա քաղաքական ծրագրերի վերաբերյալ, սակայն ոչ ոք չի կարծում, որ երիտասարդ և փառասեր նախագահը պարզապես կթողնի քաղաքականությունը ու կգնա: Հնարավոր տարբերակներից մեկը՝ անցյալ տարվա վերջին կատարված սահմանադրական փոփոխությունն է, որը թուլացնում են նախագահի դիրքերը՝ առավել ազդեցիկ դարձնելով խորդհրարանը և վարչապետին:

Իր վերջին հարցազրույցներից մեկում, Սաակաշվիլիին հարցրեցին, թե արդյոք նա ինքն իրեն իրոք պատրաստում է վարչապետի պաշտոնի համար:

«Ես մտածել եմ սրա մասին և այս հարցում շատ անորոշություններ կան: Ոչ ոք չգիտի, թե երկու տարուց տնտեսության վիճակն ինչպիսի՞ն կլինի, կամ ո՞ր սահմանադրական բարեփոխումները կյանքի կկոչվեն, ինչպիսի՞ն կլինի իմ տրամադրությունը և քաղաքական վարկանիշը», – ասել է Սահակաշվիլին:

Ո՞վ կարող է փոխարինել Սաակաշվիլիին
Ներկայում երկու հավանական թեկնածուներ կան Ազգային շարժում կուսակցությունից:

Անցյալ տարի Գիգի Ուգալավան դարձավ Թբիլիսիի առաջին ընտրված քաղաքապետը: Նա երիտասարդ է, խարիզմատիկ և ավելի աչքի ընկնող քան Սահակաշվիլին: Նրա ժողովրդականությունը տարածվում է մայրաքաղաքից դուրս, քանի որ նա աշխատել է որպես անվտանգության փոխնախարար, արևմտյան Սամեգրելո-Զեմո Սվանեթիի մարզպետ և որպես նախագահի աշխատակազմի ղեկավար:

Նրա թեկնածության թույլ կողմը կարող է այն լինել, որ նա հայտնի չէ միջազգային ասպարեզում, քանի որ նա շատ հազվադեպ է հայտնվում միջազգային ֆորումներում և համաժողովներում՝ ի տարբերություն նրա պոտենցիալ մրցակից Դավիթ Բաքրաձեի, ով խորհրդարանի խոսնակն է:

Բաքրաձեն ընտրվեց խորհրդարանի խոսնակի պաշտոնում 2008 թվականի հունիսին: Մինչ այդ նա զբաղեցնում էր պետական բարձրաստիճան պաշտոններ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Դա նշանակում է, որ նա լավ հայտնի է արտերկրում, սակայն Վրաստանում նրա վարկանիշը համեմատաբար ցածր է:

Իշխող կուսակցության ներսում նրանց և այլ թեկնածուների շուրջ առկա բանավեճը կարող է թեժ լինել և ներգրավել տարբեր խմբերի և մարզային ազդեցիկ դեմքերի, բայց քիչ հավանական է, որ բանավեճը դուրս գա կուսակցության շրջանակներից, ուր քաջատեղյակ են, որ հարկավոր է ընտրել մեկ թեկնածու՝ փոքրացնելու ընդդիմության հաղթանակի հնարավորությունները:

Արդյո՞ք ընդդիմության ներկայացուցիչներից որևէ մեկը հաղթելու հնարավորություն ունի:

Ընդդիմադիր կուսակցությունների շանսերը գլխավորապես կախված են այն բանից, թե նրանք ինչ արդյունքներ կունենան 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում: Եթե նրանք կարողանան խորհրդարանում նվաճել պատշաճ տեղեր, նրանք ավելի շատ ազդեցություն կունենան երկրի քաղաքական կյանքում:

Դա էլ իր հերթին կախված է ընդդիմադիր դաշտի ներսում առկա գործերի վիճակից և տարբեր կուսակցությունների ղեկավարների պատրաստակամությունից՝ համագործակցել իրար հետ:
Եթե վերջին տարիների փորձը ինչ-որ բան է ցույց տալիս, ապա քիչ հավանական է, որ ընդդիմադիր կուսակցությունները փոխհամաձայնության հանգեն իրար հետ՝ նախագահի մեկ թեկնածուի շուրջ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Սահակաշվիլիին դեմ քվեարկողների ձայները կբաժանվեն:

Ըստ հասարակական կարծիքի վերջին հարցման` վրացիների մոտ կեսը դեռ չի որոշել, թե քաղաքական որ ուժին է սատարում: Հիմնականում, նման ընտրողների մեծ մասը բավարարված չեն իշխանությունների գործունեությունից, բայց լուրջ այլընտրանք չեն տեսնում:

Այս տարվա մայիսին տեղի ունեցած դեպքերը, երբ արամատական ընդդիմության փորձը կազմակերպել բողոքի զանգվածային ակցիաներ անհաջողությամբ ավարտվեց, ցույց տվեցին, որ արմատական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բավարար ազդեցություն չունեն մարդկանց համախմբելու համար: Այնուամենայնիվ, հասարակական կարծիքի վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քվեարկողների շրջանում բողոքական տրամադրությունները բավական ուժեղ են, և սա կարող է կարևոր լինել, եթե կուսակցությունները որոշեն օգտագործել դա:

Ինչ վերաբերում է չափավոր [ընդդիմադիր] կուսակցություններին, որոնք ներկայում իշխանությունների հետ երկխոսության մեջ են ընտրական օրենսգրքի փոփոխության հարցի շուրջ, ապա նրանց մեջ առկա գործիչներից երկրի նախագահի առավել հավանական թեկնածուն է Իրակլի Ալասանիան, ով նախկինում Վրաստանի դեսպանն էր ՄԱԿ-ում: Թբիլիսիի քաղաքապետի անցած տարվա ընտրություններում նա գրավել էր երկրորդ տեղը, բացի այդ, նա լավ հայտնի է ինչպես երկրի ներսում, այդպես էլ՝ արտերկրում: Սակայն նա պետք է շատ աշխատանք տանի, եթե ցանկանում է ավելի շատ տեղ գրավել ընդդիմադիր դաշտում, որը ներկայում բաժանված է շուրջ կես տասնյակ ընդդիմադիր գործիչների միջև:

Սաակաշվիլիի հեռանալը ի՞նչ ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա և Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցերում:
Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման ցանկացած փորձ չի կարող շրջանցել Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակների հարցը, որոնք ճանաչվել են Մոսկվայի կողմից որպես անկախ պետություններ և որտեղ առկա են ռուսական զորքեր:

2008 թվականից հետո դիվանագիտական կապերը Ռուսաստանի և Վրաստանի միջև պահպանվել են Շվեյցարիայի դեսպանատան միջոցով: Վրաստանը պաշտոնապես հայտարարել է, որ Ռուսաստանը բռնազավթել է իր տարածքը:

Քանի որ քիչ հավանական է, որ որևէ փոփոխություն լինի Ռուսաստանի դիրքորոշման մեջ, ուստի խաղաղության ցանկացած պայմանագիր գործնականում անհնար է, քանի դեռ Վրաստանում իշխանության ղեկին է նույն թիմը:

Ժնևում ընթացող հաշտության բանակցությունները փակուղի են մտել: Վրաստանը անմիջական բանակցություններ չի վարում Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ՝ այնտեղ գործող իշխանությունները բնութագրելով որպես [Ռուսաստանի] կամակատար: Ուստի միակ ելքը միջազգային հանրությանը դիմելն է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

Եթե Սաակաշվիլին թողնի նախագահի աթոռը, բայց իր թիմը մնա իշխանության ղեկին, որը առավել հավանական տարբերակն է, հնարավոր են որոշակի փոքր զիջումներ, օրինակ՝ առևտրային հարցերի շուրջ: Դրանք կարող են նոր ազդակ լինել խաղաղության բանակցություններում, սակայն բանակցություններում ցանկացած իրական առաջընթաց կախված կլինի Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակների և այնտեղ ռուսական զորքերի ներկայության հարցերից, ուր դժվար թե փոփոխություններ լինեն:

Արդյո՞ք հանրությունը կողջունի խաղաղության պայմանագիրը, և արդյո՞ք որևէ թեկնածու, ով կխոստանա խաղաղություն, կարժանանա՞ հավելյալ քվեների:

Վրաստանում բոլոր քաղաքական գործիչներն ասում են, որ նրանք ցանկանում են գտնել Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների խաղաղ լուծում, ինչպես նաև հասնել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Այնուամենայնիվ, ընդդիմության առաջնորդները, անդրադառնալով 2008 թվականի պատերազմին, վստահ են, որ Սահակաշվիլին ունակ չէ հասնելու վերոհիշյալին:

Նախընտրական արշավներում մեծ տեղ է գրավում հետևյալ դրույթը, որ խաղաղության բանակցություններում պետք է առաջընթաց արձանագրվի: Բայց, միևնույն ժամանակ, քաղաքական գործիչները խուսափում են որևէ փոխզիջումային տարբերակից, որը կարող է հարվածել իրենց վարկանիշներին: Հայտարարությունների մեծ մասը երկխոսության անհրաժեշտության և ընդհանուր մոտեցումների փնտրտուքի մասին են:

Որպես կանոն, հետևաբար, ընտրողները հոռետես են տրամադրված խաղաղության հնարավոր պայմանագրի մասին քաղաքական գործիչների հայտարարությունների հանդեպ, իսկ ընդհանուր հայտարարությունները քվեների մեծ թիվ չեն հավաքի:

Հեղինակը Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Վրաստանյան գրասենյակի խմբագիրն է:
Հոդվածն արտատվպում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում