Monday, 22 06 2026
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան

«Ռուսաստանի գլխավոր և ռազմավարական նպատակն է Թուրքիային պոկել արևմուտքի ճանկերից»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, ի՞նչ է կատարվում Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում  և արդյո՞ք ռուսադրբեջանական հարաբերությունների վատթարացումը կարող է դրական հեռանկար խոստանալ Հայաստանին։

-Չեմ կարծում, թե  այդ հարաբերություններում կան էական փոփոխություններ։ Գոյություն ունի ռուս-թուրքական-ադրբեջանական տարածաշրջանի վերակազմակերպման  քաղաքական կառավարման նոր դասավորության ստեղծման շուրջ համաձայնություն։ Հայաստանի այսօրվա իշխանությունները նույնպես սպասարկում են դա։ Ըստ էության կան իհարկե անհաղթահարելի խնդիրներ, այն է, որ Ռուսաստանը չի կարող ստանալ մանդատ իր ներկայության համար։ Բնականաբար Հայաստանը պատրաստ է ցանկացած պայմաններով այդ մանդատը  հաստատել, Ադրբեջանը միջազգային ճնշման տակ՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի կողմից, չի համարձակվում այդ մանդատը հաստատել։ Այսինքն՝  այն պայմանավորվածությունները, որոնք այդ ձևաչափն ունի՝ այսօր խնդիր ունեն։ Միջազգային հանրությունը դրան դեմ է և խոչընդոտում է դրա իրականացմանը։ Դա է գլխավոր պատճառը, թե ինչու է խաղադրույքը, որը Նիկոլ Փաշինյանի գլխավորած թիմն այսօր դնում է՝ այն է, որ այս ճանապարհով կարելի է նոր իրավիճակ ստեղծել, ապաշրջափակել կոմունիկացիները, հավանաբար իրականանալի ծրագիր չէ:

Թուրքիան Ղրիմի վերաբերյալ ակնհայտ հակառուսական հայտարարություններ է անում, բայց դա կարծես որևէ կերպ չի անդրադառնում ռուսթուրքական հարաբերությունների որակի վրա։ Ինչո՞ւ։

Ակնհայտորեն ազդեցություն թողնում է, բայց դժվար թե Ռուսաստանն ակնկալիքներ ունենար, որ այս փուլում Թուրքիան դուրս կգար այն ընդհանուր օրակարգից, որն արևմուտքն առաջ է քաշում։ Ռուսաստանի գլխավոր և ռազմավարական նպատակը՝ Թուրքիային պոկել արևմուտքի ճանկերից։ Այսօր Թուրքիան ընդդիմանում է կոլեկտիվ արևմուտքին, մենք դա տեսանք հունիսի 14-ին  ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, երբ Թուրքիան վետո դրեց Ղարաբաղին վերաբերող հարցերի նկատմամբ։ Նրանք, ըստ էության, Ադրբեջանից պահանջում էին վերադառնալ միջազգային իրավունքի դաշտ և Թուրքիան իր վետոյի իրավունքի կիրառեց՝ օգտագործելով իր անդամությունն այդ կազմակերպության մեջ։ Իհարկե Ռուսաստանի  ռազմավարությունը կայանում է նրանում, որ հնարավորինս եթե ոչ պոկի Թուրքիային կոլեկտիվ արևմուտքից, ապա նվազեցնել կամ իր միջոցով ազդել ՆԱՏՕ-ի ու նմանատիպ այլ կառույցների վրա։Բայց նաև տեսանելի է, որ Ռուսաստանում քարոզչություն է արվում Եվրասիական միության հետ կապված։ Դա, ըստ էության, ռուս-թուրքական դաշինքի վրա է հենված, ներառում է Միջին Ասիայի երկրները․․ այդ ծրագրերն այսօր իր ելույթներում ներկայացնում է Դուգինը։ Բնական է, որ հայ-ադրբեջանական օրակարգն ամբողջովին դրանով է պայմանավորված ու Ռուսաստանն այդ հարցում հետևողական է լինելու։ Թուրքիան չի կարող կտրուկ ու միանգամից խզել իր բոլոր հարաբերություններն արևմուտքի հետ, սակայն այն, որ Թուրքիան գտնվում է այդ ճանապարհի վար՝ ակնհայտ է։ Թուրքիայի համար փակ են բոլոր դռները  Եվրամիության մտնելու համար, ԵՄ անդամ երկրների հետ հակասությունները բավականին խորն են։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի ռազմական համագործակցությունը ևս նվազում է ու աստիճանաբար Թուրքիան ազատվում է ԱՄՆ-ի ազդեցությունից։Այդ ամենը գործընթացներ են, որոնք տևական ժամանակ են պահանջում։ Իսկ կարճատև իրադարձությունների հորիզոնում դեռ պահպանվում է այն վիճակը, որը տեսնում ենք այսօր։ Թուրքիան և Ռուսաստանը ակտիվ համագործակցում են տարածաշրջանում, սակայն Թուրքիան շարունակում է մեծ օրակարգով մնալ կոլեկտիվ արևմուտքի հետ ընդդեմ Ռուսաստանի տարվող  քաղաքականությանը։ Եվ հենց դա ՆԱՏՕ-ն հունիսի 14-ին մատուցեց Ռուսաստանին։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում