Այսօր Մարի Իզմիրյանի անվան մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանից տեղեկացանք, որ իրենց մանկատանը երեխաների թիվը տարեցտարի նվազում է: Մեր այն դիտարկմանը, թե ինչով է այդ հանգամանքը պայմանավորված, նա պատասխանեց. «Պատճառն այն է, որ մանկատուն ընդունվելու կարգը հստակեցվել է, և 2007թ. հունվարի 1-ի կառավարության որոշմամբ հստակ կարգ կա, որ կոնկրետ մանկատուն կարող են ընդունվել միայն ծնողական խնամքից զրկված երեխաները:
Այսինքն՝ կարող են մանկատուն ընդունվել կալանավայրում, հոգեբուժարանում գտնվող ծնողների երեխաները, ինչպես նաև միայնակ ծնողների երեխաները և այն երեխաները, որոնց ծնողներն իրենցից հրաժարվել են: Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն իրավունք չունեն գտնվել մանկատանը»:
Ի դեպ, տնօրենից նաև տեղեկացանք, որ ներկա դրությամբ իրենց մանկատանը կա 95 երեխա:










































