Եվրամիությունը մտադիր է ստեղծել սեփական պաշտպանական ուժերը: Այսօր Սլովենիայում կայանալիք գագաթաժողովում, որտեղ հավաքվում են անդամ- երկրների պաշտպանության նախարարները, քննարկվելու է Եվրամիության պաշտպանական ստորաբաժանումների ստեղծման հարցը: Նրանք մասնավորապես քննարկելու են միության ռազմական դոկտրինան, որը հայտնի է «Ռազմավարական կողմնացույց» անունով:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու հիբիդային սպառնալիքներին: Քննարկման առանցքում կլինի նաև Աֆղանստանը, մասնավորապես նրանից ստացված դասերը: Եվ հենց այդ հաշվի առնելով` Եվրամիությունում մտադիր են ստեղծել արագ արձագանքման ուժեր:






































