Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդը հայտարարել է, որ թալիբները մտադիր են լավ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի և այլ երկրների հետ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
«Շնորհավորում ենք Աֆղանստանին: Հաղթանակը բոլորինս է», – ասել է նա՝ կանգնած Քաբուլի օդանավակայանի թռիչքուղու վրա, որը թալիբների վերահսկողության տակ է անցել այսօր՝ ԱՄՆ -ի տարհանման գործողության ավարտից հետո:
Նրա խոսքով ՝ թալիբները ողջունում են բոլորի հետ լավ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
Ինչպես արդեն հաղորդվել էր, ԱՄՆ -ն ավարտել է իր 20-ամյա առաքելությունն Աֆղանստանում։