Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ուղևորատար ավտոբուսը բախվել է բեռնատար ավտոմեքենայի հետ։ Դեպքը տեղի է ունեցել Քոնյայի նահանագի Ըլգըն շրջանում՝ Քոնյայից դեպի Աֆյոնքարահիսար տանող ճանապարհին։
Թուրք իրավապահների տվյալներով՝ ավտոբուսի վարորդն անհայտ պատճառներով չի նկատել իրեն ընդառաջ եկող բեռնատար ավտոմեքենային։ Բախման արդյունքում վիրավորվել է 30 մարդ, որոնք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է։
Տուժածների թվում օտարազգիներ չկան, տարվում է հետաքննություն։









































