Օգոստոսի 30-ի առավոտյան առնվազն հինգ հրթիռ է արձակվել Քաբուլի օդանավակայանի տարածքի ուղղությամբ, դրանցից մի քանիսը կալանվել են ամերիկյան հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի կողմից: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի, որը չի ցանկացել հայտնել անունը:
Նրա տվյալներով՝ առայժմ տեղեկատվություն չկա ամերիկացի զինծառայողների շրջանում կորուստների մասին:
Օգոստոսի 29-ին ամերիկյան ուժերն անօդաչուով հարված են հասցրել՝ Քաբուլում ոչնչացնելով պայթանյութով ավտոմոբլ, որի միջոցով մտադրվել էին ահաբեկչական գործողություն կատարել «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալները, որն «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ճյուղավորումն է: Ստացվող տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի զինված ուժերի գրոհի արդյունքում ոչնչացվել է երկու փոխադրամիջոց եւ մասնակիորեն քանդվել է մեկ բնակելի տուն: CNN հեռուստաընկերության տվյալներով՝ հարվածի զոհ է դարձել ինը մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: