Friday, 05 06 2026
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ

Դպրոցներում համակարգչային հագեցվածությունն ու բովանդակությունը բավարար մակարդակի չեն

Համակարգիչ – աշակերտ հարաբերակցությունը Երևանի դպրոցներում 0.03 է: Հանրապետության մյուս շրջանների համեմատ այս ցուցանիշն առավել բարձր է Վայոց Ձորի դպրոցներում՝ 0.08: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալների համաձայն, հանրապետության մակարդակով 1 աշակերտին միջին հաշվով բաժին է ընկնում 0.04 համակարգիչ, կամ 23.71 աշակերտին՝ 1 համակարգիչ: Ընդ որում, այս ցուցանիշը զգալիորեն բարելավվել է վերջին տարվա ընթացքում:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում փորձագետ Արտակ Ղազարյանը դպրոցների համակարգչային հագեցվածությունը գնահատեց որպես «ոչ վատ», հատկապես, որ հիմա քայլեր ձեռնարկվում են այդ ուղղությամբ: Սակայն, ըստ նրա, առավել կարևոր է ոչ թե համակարգչային հագեցվածությունը, որը միշտ հնարավոր է լուծել, այլ գիտելիքի տրամադրումը:

«Այդ տեսակետից առայժմ այդքան բավարար չէ: Համակարգչային, պրակտիկ գիտելիքների, օնլայն գիտելիքի տրամադրմանը պետք է լուրջ զարկ տալ»,- ասաց Ա.Ղազարյանը՝ հավելելով, որ առաջին դասարանցիներին նոթբուք նվիրելը (ինչպես դա անում են մեր հարևան Վրաստանում) այնքան էլ լավ բան չէ, ավելի լավ է 4-5-րդ դասարաններից ճիշտ ձևով սովորեցնել:

ՀՀ դպրոցներում առկա 15,646 համակարգիչների մեծ մասը Համաշխարհային բանկի աջակցությամբ է ձեռքբերվել՝ դպրոցների 30% համաֆինանսավորմամբ: Մոտ 2,700 համակարգիչ ՀՀ նախագահի հովանավորությամբ հատկացվել է հիմնականում ավագ դպրոցերին: Համակարգիչների մի փոքր մասն էլ նվիրատվության արդյունք է: Դպրոցներում համակարգչային գիտելիքներ սկսում են դասավանդել 5-6-րդ դասարաններից:

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակներում անցած տարի Մխիթար Սեբաստացի և Անանիա Շիրակացի կրթահամալիրների առաջին դասարանցիներին Intel ընկերությունը նեթբուքեր նվիրեց: Մեզ հետ զրույցում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանը նշեց, որ համակարգիչը և թվային միջոցները ուսուցման գրավիչ և արդյունավետ միջոցներ են, և այդ գործիքները ճիշտ է կիրառել հենց սկզբից: Այս տարի սեպտեմբերի 1-ից կրթահամալիրի բոլոր դպրոցերում իրականացվում է «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրը: «Արդյունքում կլինի անընդհատ սովորող ուսուցիչ և աշակերտ»,- ասաց Ա.Բլեյանը:

Ընդ որում, նրա խոսքով, ճիշտ կլիներ, եթե կրթական հաստատությունները դառնային անլար ինտերնետի ծածկույթով տարածքներ: «Մենք հետ ենք ընկնում մեր հարևաններից: Նախկինում համեմատությունը տարվում էր աշակերտ/համակարգիչ հարաբերակցության ցուցանիշներով, բայց դա արդեն ուշացած է, որովհետև սովորական համակարգչից անցում ենք կատարում նոթբուքի: Ամեն մեկը պետք է ունենա իրենը ու կարողանա կրել իր հետ»,- ասաց Ա.Բլեյանը՝ նշելով, որ խոսքը թվային բոլոր գործիքների մասին է ՝ ձայնագրիչ, տեսախցիկ, գրատախտակ. «Դրանք շատ հարմար թվային միջոցներ են, որոնք յուրաքանչյուրի համար ուսուցումը դարձնում են գրավիչ և արդյունավետ, ուսուցումը չի կապվում վայրի, միջավայրի, ժամանակի հետ: Դա կապվում է ուսումնատենչության հետ»:

Ա.Բլեյանը կարևորեց ուսուցչի կրթվածությունը, քանի որ հենց այդ հանագամանքը մեծ նշանակություն ունի երեխաների ճիշտ ուսուցումը կազմակերպելու գործում:

Ի դեպ, արգենտիանահայ բարերար Էդուարդո Էուռնեկյանը Արցախում Շուշիի և Ստեփանակերտի առաջին դասարանցիներին այս տարի նվիրում է նոթբուքեր:

Նկատենք, որ այսօր մեծ տարածում ունեն զանազան ինտերնետային ակումբները, որտեղ երեխաներն ու պատանիները ծխախոտի թունդ ծխով հագեցած սենյակներում մի քանի ժամ շարունակ համակարգչային խաղեր են խաղում, կամ էլ սոցիալական ցանցերում են ժամանակը վատնում: Եթե ԿԳՆ-ն, բացի համակարգչային հագեցվածության մասին հոգ տանելուց, զբաղվի նաև էլեկտրոնային կրթական բովանդակության ձևավորմամբ, ապա իրավիճակը քիչ այլ կլիներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում