Աշխարհի 98 երկրներ հայտարարել են այն մասին, որ գործարքներ են կնքել «Թալիբան» շարժման հետ։ Համաձայնագրերը թույլ կտան պետություններին շարունակել իրենց քաղաքացիների և աֆղան դաշնակիցների տարհանումն արմատականների կողմից սահմանված ժամկետից՝ օգոստոսի 31-ից հետո։ Այս մասին ասվում է Աֆղանստանից տարհանման երաշխիքների մասին համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետդեպարտամենտի կայքում։
Գործարք կնքած երկրների թվում են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Թուրքիան, նաև Ուկրաինան։
Պետությունների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ երկրները կշարունակեն որոշ աֆղանների տրամադրել ելքի փաստաթղթեր, իսկ թալիբները պարտավորվում են չխոչընդոտել Աֆղանստանից նրանց ելքին։










































