Եվրամիությունը կորոնավիրուսային սահմանափակումներ է մտցնում ԱՄՆ-ի, Իսրայելի, Լիբանանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Կոսովոյի և Չեռնոգորիայի չպատվաստված քաղաքացիների համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկու եվրոպացի դիվանագետի։
Նշվում է, որ որոշումը վերջնականապես ուժի մեջ կմտնի օգոստոսի 30-ին, եթե անդամ պետություններից ոչ մեկը չարգելափակի այն։ Սահմանափակումներով Բրյուսելը նախատեսում է կարանտին և պարտադիր թեստավորում։