Քիչ առաջ ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում տեղի ունեցավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» հայտնվել է A խմբում, որտեղ ընդգրկված են նաև ավստրիական ԼԱՍԿ-ի, Թել Ավիվի «Մաքաբիի» ու Ֆինլանդիայի ՀԻԿ-ը:
Իտալական «Ռոման», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանը C խմբում կմրցի ուկրաինական «Զարյայի», բուլղարական ԲԿՄԱ-ի (Սոֆիա) և նորվեգական «Բուդե-Գլիմտի» հետ:







































