Ազգային ժողովում հարաբերությունների ճշգրտում էր․ Հայաստանի ներսում չեն կարող լինել խրամատներ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Նշենք, որ արդեն մի քանի օր է կառավարության ծրագրի ներկայացումն Ազգային ժողվում զուգորդվում է միջադեպերով, պատգամավորների ծեծկռտուքով, փախադարձ հայհոյանքներով։ Խոչընդոտվում է նաև լրագրողների աշխատանքը Ազգային ժողովում։
Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհը փակելուն՝ Եղոյանը նկատեց․ Իրավիճակը պայթյունավտանգ է, բայց պետք է բանակցությունների միջոցով հասնել լուծման․ «Մարտահրավերները շատ են․ այս իրավիճակը պետք է վիժեցնել ռազմավարական կոնտեքստի մեջ»: