ԱԱԾ-ը հայտնել է, որ ադրբեջանցի սահմանապահները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Ըստ ԱԱԾ, աշխատանք է տարվում ճանապարհը բացելու ուղղությամբ: Նկատենք, որ խոսքը այն հատվածի մասին է, որն այսպես ասած նոյեմբերի 9-ի հայտարարությունից և պատերազմից հետո եղած չափումներով համարվեց Ադրբեջանի հանրապետության տարածք: Սյունիքի մարզ տանող ճամապարհը որոշակի հատված՝ 1-2 կմ, անցնում է այսպես ասած ադրբեջանական տարածքով և այնտեղ կանգնած են ադրբեջանցի սահմանապահներ: Այդ հատվածներում հայկական կողմի նախաձեռնությամբ տեղակայվեցին նաև ռուս սահմանապահներ, հավելյալ անվտանգության համար: Եվ ահա, ադրբեջանցիները փակել են այսպես ասած իրենց տարածքի հատվածը և փաստորեն կտրել Հայաստանի տարածքների միջև տեղաշարժը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ: