Այսօր լրանում է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի 85-ամյակը:
Ֆիդել Կաստրոն ղեկավարել է Կուբայի Հեղափոխությունը, որը 1959-թվականին տապալել է դիկտատոր գեներալ Բատիստայի իշխանությունը։
Նույն թվականին Կաստրոն դարձել է Կուբայի վարչապետ։
1965 թվականին Ֆիդել Կաստրոն նշանակվել է Կուբայի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար և ղեկավարել է երկիրը` տանելով դեպի սոցիալիստական հանրապետություն, որտեղ գործում էր մեկ կուսակցություն։
1976 թվականին նա դարձել է Կուբայի նախագահ։
Ներկայումս Կուբայի առաջնորդը Ֆիդելի կրտսեր եղբայրն է` Ռաուլ Կաստրոն, ով փոխարինել է հեղափոխության առաջնորդին 5 տարի առաջ, քանի որ Ֆիդելն առողջական խնդիրներ ուներ:
Ռաուլի իշխանության գալու հետ մեկտեղ Կուբայում սկսվել են լայնամասշտաբ բարեփոխումներ:









































