Կանադան G7-ի իր գործընկերներին հայտնել է օգոստոսի 31 -ից՝ օտարերկրյա զորակազմի դուրսբերման համաձայնեցված ժամկետից հետո, Աֆղանստանում զորքեր թողնելու պատրաստակամության մասին: Այդ մասին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է Աֆղանստանի հարցով ընդհանուր դիրքորոշում մշակելուն նվիրված G7-ի առաջնորդների վիրտուալ հանդիպմանը, փոխացնում է РИА Новости-ն:
«Ես ընդգծեցի, որ Կանադան պատրաստ է մնալ վերջնաժամկետից հետո, եթե դա ընդհանրապես հնարավոր է», – ասել է Թրյուդոն:











































