Saturday, 13 06 2026
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի բանկերի միության պատվիրակությունն այցելել է Արցախ

Աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի բանկերի միության պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ով պահանջված է համարել Արցախի կողքին գտնվելու՝ Հայաստանի բանկերի առաքելությունը;

« Արցախը հիմա, առավել քան երբևէ, ունի համայն հայության աջակցության կարիքը ոչ միայն խոսքով ու գործով, այլ նաև՝ հաճախակի այցելություններով», – Արտակ Բեգլարյանի խոսքն է մեջբերում Բանկերի միությունը:

Կարևորելով արդյունավետ համագործակցությունը՝ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը վերահաստատել է վերջինիս ընդլայնմանն ուղղված նոր նախաձեռնություններին ու ծրագրերին մասնակցելու պատրաստակամությունը։

«Բանկերը մշտապես իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Արցախի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերին, որոնք վերաբերում են տնտեսությանը և ֆինանսական ոլորտին: Անհրաժեշտ աջակցություն ցուցաբերվել է նաև այլ նախաձեռնությունների շրջանակում: Նոր ուսումնական տարվա նախաշեմին բանկերի կողմից որոշում կայացվեց աջակցություն ցուցաբերել Արցախի դպրոցներին և նվիրաբերել համակարգչային տեխնիկա, այդպիսով նպաստելով ուսումնական գործընթացի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը: Հայ ազգի մտավոր ներուժը եղել է ու կմնա երկրի զարգացման հիմնական նախադրյալը։ Եվ այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է ստեղծել բոլոր հնարավոր պայմանները նոր սերնդի որակյալ և ժամանակակից պահանջներին բավարարող կրթությունն ապահովելու համար։ Նոր սերունդը պետք է ստանա ապագայի կրթություն՝ գիտակցելով, որ նաև իրենից է կախված երկրի զարգացումն ու գլոբալ աշխարհի մաս դառնալը»,–նշել է նա՝ հավելելով, որ նմանօրինակ նախաձեռնությունները կրելու են շարունակական բնույթ:

Պետական նախարարի հետ հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ դպրոցահասակ տարիքի երեխաների և մեծահասակների ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

ՀԲՄ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև դպրոցների տնօրենների հետ: Ցուցաբերված աջակցության ծրագրով շուրջ 3900 աշակերտ ունեցող Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունիի և Մարտակերտի թվով 15 դպրոցներին նվիրաբերվել է 48 համակարգիչ, 11 բազմաֆունկցիոնալ սարք և 7 տպիչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում