Friday, 26 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ

Դատական իշխանությունը՝ տակավին անարդարության ու անարդարադատության բաստիոն

ՄԱՀՀԻ ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Դատական իշխանությունը՝ տակավին անարդարության ու անարդարադատության բաստիոն

Դատավոր Բադիրյանը (փաստաբան Հայկ Ալումյանի կինը) որոշել է՝ Սաթիկ Սեյրանյանը չպետք է պատասխան տա

2020թ․ հոկտեմբերի 13-ին, Արցախի դեմ ագրեսիոն պատերազմի ողբերգական շրջանում, երբ ես՝ որպես Հանրային խորհրդի նախագահ այդ կառույցում ստեղծված օպերատիվ շտաբի շրջանակներում ու դրանից դուրս այլ գործընկերների ու իմ աշխատակազմի և ՄԱՀՀԻ գործընկերների հետ օրուգիշեր զբաղված էի թիկունքային սպասարկման /Հանրապետություն ռազմական նշանակության ու այլ սարքավորումներ ներմուծելուն աջակցելուց ու առաջնագիծ ուղարկելուց մինչև անհայտ կորած ու վիրավորված անձանց փնտրտուք՝ ընտանիքների հետ միասին/, Հայ հանրությանը, այդ թվում՝ Արցախի հանրությանը պատուհասած աղետի մասին այլ պետությունների գործընկեր կառույցներին (նրանց թվում՝ Ռուսաստանի Հանրային պալատը), միջազգային հանրությանն ու դիվանագիտական կորպուսին հասցնելով, Հայաստանի ժուռնալիստների միություն բարձրագոչ անունը կրող կառույցի ու 168 ժամ անվանումով թերթի կայքում սադրանք իրականացվեց իմ դեմ։ Ռուս հայտնի քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովի թելեգրամյան ալիքում կիսված մի նյութ, որտեղ շոշափվում էր իմ անունը, կայքը հայ հանրությանն էր ներկայացրել որպես Սոլովյովի անձնական կարծիք ու պատասխան ինձ ուղղված՝ «Վլադիմիր Սոլովյովի արձագանքը Ստյոպա Սաֆարյանի գրառմանը վերտառությամբ»։ Հետագայում, հենց նույն թերթին տրված հարցազրույցում Սոլովյովն ինքն էր հայտարարել, որ նյութի հեղինակը ինքը չէ, իսկ իր թելեգրամյան ալիքում այն ուղղակի պահպանվել է խմբագիրների կողմից։

Հենց նույն օրը, հասկանալով, թե ինչ հեռուն գնացող ու անմաքուր նպատակներ է հետապնդում հրապարակումը /իմ խորին համոզմամբ՝ հայ-ռուսական հարաբերությունները թունավորելու ու Հայաստանի կառավարության դեմ ռուսական փորձագիտական հանրությանը դեմ տրամադրելու, մանավանդ որ ռուսական հեռուստաշոուներում Հայաստանի դեմ արվող հայտարարությունների պակաս չկար/, Ֆեյսբուք սոցիալական ցանցով իմ կողմից հրապարակային հայտարարություն արվեց՝ 168․am կայքից պահանջելով ներողություն խնդրել և հեռացնել նյութը, և միաժամանակ հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ Ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը և Քննչական կոմիտեին։ Հայտարարել էի, որ կայքի կողմից ներողություն չխնդրելու ու նյութը չհեռացնելու դեպքում կդիմեմ նաև դատական եղանակով իմ իրավունքների պաշտպանության։
Գիտակցելով իր համար անբարենպաստ հետևանքները, կայքի խմբագիր տիկինը, ով պատերազմի ողջ ընթացքում ըստ երևույթին ինտենսիվորեն զբաղված էր ռազմական դրության ռեժիմը խախտող հրապարակումներ զետեղելով, որի կապակցությամբ, ըստ լրատվամիջոցների՝ քանիցս տուգանվեց, 02․11․2020 շուտափույթ հայց էր ներկայացրել իմ դեմ՝ թե իբր նշված հանցագործության հաղորդումն ու դրա տակ հանրության ծավալած քննարկումը վիրավորում են իր պատիվը, արժանապատվությունն ու համբավը։ Իմ փաստաբանական թիմի կողմից պատրաստվող հայցադիմումը հարկադրված դարձրեցինք հակընդդեմ հայց և 13․11․2020թ․ /ուշադրություն դարձրեք՝ կայքի կողմից հրապարակումից հետո ոչ ավել քան մեկ ամսվա ընթացքում/ ներկայացրեցինք նույն գործի շրջանակներում, որը դատարան մուտք է եղել 02․12․2020-ին, քանի որ երկուսի հիմքում էլ իմ հայտարարությունն ու հանցագործության մասին հաղորդում էր ու անառարկելի էր հակընդդեմ ու սկզբնական հայցերի միջև փոխադարձ կապը։ Բայց պարզվեց, մեր դատարանը չի գտնում, որ դրանք պետք է քննվեն մեկ դատական գործի շրջանակներում ու 23․11․2020-ին մերժեց հակընդդեմ հայցը։ Մեր կողմից այդ որոշումն ստանալուն պես բողոքարկվեց վերաքննիչ դատարանում, սակայն դրանից զատ առանձին 03․12․2020թ․ նորից հայցադիմում ներկայացվեց, որը դատարան մուտք է եղել 07․12․2020թ․։

Այս վերջին հայցադիմումի մեջ առկա է եղել 13․11․2020թ․ Հայփոստում վճարված պետական տուրքի անդորրագրի պատճեն, որը, եթե մի կողմ թողնենք իմ կողմից ձեռնարկված վերոթվարկյալ քայլերը, որոնք վկայում են հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում քանի անգամ եմ այդ գործով իմ իրավունքների պաշտպանության համար դիմել դատական պաշտպանության, միայն իրենով անհերքելի ապացույց էր դատարանի համար, որ հայցային վաղեմության խնդիր չէր կարող լինել ընդհանրապես։ Կրկնում եմ՝ կայքի կողմից զրպարտիչ կեղծ հրապարակումն արվել էր 2020թ․ հոկտեմբերի 13-ին, մեր հայցադիմումը դատարան էր ուղարկվել ուղիղ մեկամսյա ժամկետում՝ նոյեմբերի 13-ին, թեպետ այդ ընթացքում հակընդդեմ հայց էր ներկայացվել նույն գործով, ինչը հավելյալ ապացուցում է դատական պաշտպանության իմ իրավունքի իրացման հերթական փորձի մասին։

Այս վերջին հայցադիմումը դատարանի կողմից 21․12․2020թ ընդունվեց վարույթ։ Ինչպես որ հենց այդ նույն ժամանակշրջանում լսվող Լայվնյուզի լրագրողի դատական գործն էր մակագրվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կարկառուն անդամ Ռուբեն Սահակյանի ու Ռ․ Քոչարյանին մեծագույն քարոզչական աջակցություն ցուցաբերող Գոլոս Արմենի թերթի խմբագիր Ֆլորա Նախշքարյանի դուստր Զարուհի Նախշքարյանին, այս մեկն էլ «զուգադիպությամբ» մակագրվեց Ռ․Քոչարյանի փաստաբանական խմբի մեկ այլ կարկառուն անդամի՝ Հայկ Ալումյանի դատավոր տիկնոջը՝ Արմենուհի Բադիրյանին։ Քանի որ Զարուհի Նախշքարյանը արդեն իսկ դեկտեմբերի 23-ի իր խահտառակ որոշմամբ ոտատակ էր տվել նյութական ու դատավարական իրավունքի մեկ տասնյակին մոտ նորմեր, մենք, հասկանալով դատական իշխանության վրա նախկին իշխանությունների ազդեցության լծակները, փաստաբանիս՝ Սեդա Սաֆարյանի հետ 31․03․2021թ․ բացարկի միջնորդություն ներկայացրեցինք այս մի գործով դատավոր Արմենուհի Բադիրյանին։ Միջնորդության հիմք էր հանդիսացել նրա կապը Ռ․Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ իր ամուսնու՝ Հայկ Ալումյանի հետ։ Տիկին Բադիրյանը մերժեց այդ միջնորդությունը։ Մենք ընդամենը շանս էինք տվել նրան, որպեսզի ինքը որոշեր, թե որքանով կարող է անկողմնակալ դատաքննություն իրականացնել այս գործով, մանավանդ որ մյուս կողմում թե իմ, թե Սեդա Սաֆարյանի անձն էր․․․ Երբ բացարկի միջնորդությունը մերժվեց՝ հոգու խորքում մի փոքր փայփայում էինք, որ դրանով ուզում է ասել, որ ունակ է անկողմնակալ կլինի և իր ամուսնու պաշտպանյալների շահերը չեն ազդի այս գործի վրա․․․․ Ավաղ․․․․

Այս հուլիսի 1-ին նշանակված դատական նիստում 168 ժամ կայքի ու Սաթիկ Սեյրանյանի շահերի ներկայացուցիչը հանկարծակի՝ ամիսներ անց հանդես է գալիս հայցային վաղեմություն կիրառելու /իբրև թե հայցադիմումը դատարան է ներկայացվել 1 ամիսն անց/ և մեր պահանջները /ներողություն խնդրելու, նյութը կայքից հեռացնել ու պատասխանողից փոխհատուցում պահանջելու/ մերժելու միջնորդություն է ներկայացնում։ Դատական նիստում մեր կողմից հիմնավորվել է, որ առկա պետական տուրքի անդորրագիրը ինքնին ապացուցում է, որ մնացած քայլերը, որոնք մեր կողմից ձեռանարկվել են, ինքնին ապացույց է, որ 1 ամսյա ժամկետի խախտում առկա չէ։ Այդ պահին դա գործում եղած միակ ու անհերքելի ապացույցն է եղել։ Որքան էլ դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ հուլիսի 23-ին որոշում կայացնելու, այդ ընթացքում իմ կողմից հարցում կատարվեց Հայփոստին, որպեսզի տրամադրվի նաև առաքանու կտրոնը /քանի որ գործի նյութերում այն չկար/ որպես հավելյալ ապացույց, որ ոչ միայն պետական տուրքն է մեկամսյա ժամկետում մուծվել, այլ նաև հայցադիմումի նամակն է նույն օրով՝ 13․11․2020թ․ ուղարկվել ։ Հայփոստը տրամադրեց ոչ միայն դրա կրկնօրինակը, այլ նաև տեղեկանքի տեսքով հաստատեց, որ 13․11․2020թ․ Հայփոստի 0009 բաժանմունքից իմ կողմից 2 նամակ է ուղարկվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան և հայցվոր կողմին։ Այդ ամենը՝ թե թղթային, թե էլեկտրոնային եղանակով ուղարկվել է դատավոր Արմենուհի Բադիրյանին /բոլոր սքրինշոթերը կցվում են/։

Այո, ինքներս գիտեինք, որ այդ ժամանակահատվածում, երբ դատավորն անցել է խորհրդակցական սենյակ, ներկայացվածը չէր կարող որպես ապացույց ներառվել գործում, բայց մեզ համար կարևոր էր ստուգել դատավոր Բադիրյանի «անաչառությունն ու անկողմնակալությունը»՝ արդյո՞ք նա այդքան փաստերի ճնշման տակ Սաթիկ Սեյրանյանին պատասխանատվություն կրելուց խուսափելուն օգնող որոշում կընդունի․․․ Պարզվեց, Զարուհի Նախշքարյանի հետ հարևանությամբ նույն շենքում «արդարադատություն» իրականացնող տիկին Բադիրյանն էլ կարող է նույնքան «խիզախ լինել»․ մի կողմ թողնելով գործում առկա պետական տուրքի անդորրագիրը, տեղեկացված լինելով, որ նույն՝ 13․11․2020թ․ ամսաթիվն է կրում նաև հայցադիմումի առաքանին, ասել է թե՝ անգամ մեր հայցադիմումներն այդքան առաջ ու հետ տալուց հետո, նույնիսկ դրանք չհաշված էլ մեկամսյա ժամկետը պահպանված է, հուլիսի 23-ին որոշում է կայացնում հայցային վաղեմության ժամկետ կիրառելու ու մեր պահանջները մերժելու մասին, հենվելով ամենավերջին հայցադիմումը դատարան մուտք լինելու ժամկետի՝ դեկտեմբերի 7- վրա։

Ուշագրավ է, որ տիկին դատավորը բավական հնարամտորեն բառախաղ է կատարել՝ վճռում խոսելով մեկամսյա ժամկետում դատական եղանակով իմ իրավունքների պաշտպանության իրացումից /ինչի փաստերը վերը ներկայացվեցին և որի մասին դատավորը հրաշալի տեղյակ էր/, այն սահուն նույնացնելով վերջին հայցադիմումի՝ դատարան ներկայացնելու կտրոնի օրվա հետ ու անտեսելով, որ մինչ այդ մի քանի անգամ ու հենց նույն գործով նախ հակընդդեմ հայցադիմում է ներկայացվել, որը մերժվել է, ապա այն բողոքարկվել է վերաքննիչ դատարանում, և որից հետո նոր միայն ներկայացվել է սկզբնական հայցադիմում՝ ինչպես հորդորել էր վերաքննիչ դատարանը․․․․ Նախորդ դատական նիստերում հանգամանորեն ներկայացվել է, թե որը որից հետո է եղել ու ինչ քայլեր ենք մենք ձեռնարկել։ Ու դա դատավորը լսել է անձամբ, սեփական ականջներով, իսկ նիստի արձանագրություններն էլ հավերժ ապացույց են։

Ահա սա է Հայաստանում իրականացվող արդարադատությունը․ երբ դատական իշխանությունը շարունակում է ամեն ջանք գործադրել, որպեսզի պատասխանատվության կրելու արժանի անձինք անպատիժ մնան։ Այս անգամ դա Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ու 168․ամ կայքի խմբագիրն է, որոնք նախկին իշխանություններին քարոզչական աջակցություն ցուցաբեելու ուժով վայելում են նրանց նշանակած դատավորների բարձր՝ պաշտպանական հովանին։ Ավելին՝ դատավոր Բադիրյանը գտել է, որ Սաթիկ Սեյրանյանը իմ ներկայացրած հայցի ու դրա արդյունքում վարույթ ընդունած գործով փաստաբանի ծախս է կատարել ու ինձ պարտավորեցրել է 50․000 Սաթիկ Սեյրանյանին փոխհատուցեմ, 50․000 դրամ էլ՝ նրա պաշտպանին։ Պատկերացնում եք չէ՞․․․․ Հայկական ժողովրդական ասացվածքն է՝ «սելի փոխարեն սելվորն է ճռռում»։

Ու սա՝ ամենա, ամենահեղափոխական Հայաստանում, էն որ՝ հեղափոխության թանգարան էր ստեղծվում, քաղաքացու օր էր տոն հռչակվում, էն որ խոստացվում էր վեթինգ, էն որ Հրապարակի մեջտեղում կանգնում էին, որ հպարտ քաղաքացիները գնան երկրին արադարադատություն ու օրինականություն բերողների հետ սելֆի անենք, էն որ դատարաններ էին շրջափակվում, որպեսզի անադար դատական ակտեր չլինեն․․․

Ի դեպ՝ հուլիսի 23-ից հետո պարբերաբար դատալեքսով փորձել եմ ստուգել, թե արդյո՞ք կայացվել է որոշումը։ Մինչև վերջերս այդ քաղքացիական գործի «Ակտեր» բաժնի ներքո որոշումը տեղադրված չի եղել։ Փոստով նույնպես չենք ստացել որոշումը իմ բնակության ու հաշվառման հասցեներով, որով դատարանը մինչ այժմ հաղորդակցություն է իրկանացրել մեզ հետ։ Միայն այսօր հայտնաբերեցինք, որ դատալեքսում տեղադրվել է դատավորի հայտնի որոշումը։ Թե երբ է այն տեղադրվել կայքում՝ որևէ հիշատակում չկա։ Իհարկե, դատարանի որոշումն ստանալուն պես բողոքարկելու ենք։ Ետ նահանջ չի լինելու։ Սաթիկ Սեյրանյանն ու իր կայքը տարածած կեղծիքի համար պատասխանատվություն են կրելու, դատավորներն էլ հետը։ Զարուհի Նախշքարյանից զատ Արմենուհի Բադիրյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու դիմում նույնպես ներկայացվելու է ՀՀ արդարադատության նախարություն՝ որպեսզի ԲԴԽ վարույթ հարուցի։

Իմ պայքարը շարունակվելու է։ Ինչպես ավելի վաղ եմ ասել՝ մինչև ընդհուպ ՄԻԵԴ։ Իսկ մեզ արդարադատութուն խոստացած ու «մանդատ» ստացած Իմ քայլը թող ամսեկան 250․000 դրամի սուրճ խմի։ Եթե դա քչություն անի՝ ասեք, մի 50․000 էլ ձեզ կփոխանցենք․․․ Եթե Սաթիկին ու նրա պաշտպաններին “փոխհատուցում”-փոխանցում ենք, ձեզ ինչո՞ւ չփոխանցենք։ Մանավանդ, որ ինչպես կրկին իր բարձր պաշտոնին մնացած պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը հայտարարեց, թե վեթինգ չանելու մեղավորը հասարակուրթյունն է, որ չի կողմնորոշում՝ դա ուզում է, թե չի ուզում, իսկ արդարադատության նախկին նախարարին էլ առաջ տարաք որ վեթինգը հավանաբար ՊԵԿ-ում անի։ Բայց հիշեք՝ այս ամենի պատասխանատուն դուք եք։ Դուք ավելի մեծ մեղավոր եք, քան այս խայտառակ արդարադատությունն իրականացնողները։

Մինչ պատշաճ կարգով Արդարադատության նախարարին դիմելը այս ամենի վրա հրավիրում եմ Արդարադատության նորանշանակ նախարար Karen Andreasyan-ի ուշադրությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում