«Կրոնշտադտ» ընկերության մասնագետները սկսել են մինի անօդաչու թռչող սարքերի մշակումը, որոնք կարող են օգտագործվել տիեզերական ոլորտում, ասել է ձեռնարկության գլխավոր տնօրեն Սերգեյ Բոգատիկովը, հաղորդում է riafan.ru-ն:
Նրա խոսքով՝ սերիական արտադրության փոքր չափերի անօդաչու թռչող սարքերի համալիրները կդառնան էժան մասնագիտական հետազոտության գործիք:
«Նման անօդաչու թռչող սարքերը կարող են օգտագործվել Роскосмос-ի շահերից ելնելով՝ տիեզերական հրթիռների, տիեզերական կայանքների, նավաշինության և օդանավերի արտադրական ձեռնարկություններում նախամեկնարկային դիտարկումների համար», – պարզաբանել է Բոգատիկովը:
Ակնկալվում է, որ «Կրոնշտադտ» ընկերության մինի անօդաչու թռչող սարքերը զգալիորեն էժան կլինեն մյուս նմանատիպ սարքերից: Սերիական արտադրությունը պետք է սկսվի մինչև 2024 թվականը:
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ «Կալաշնիկով» կոնցեռնը ֆորումին ներկայացրել է նոր ռազմական նշանակության ծովային անօդաչու թռչող սարք: