Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցը Ուկրաինա:
Վրաստանի կառավարության ղեկավարին այսօր Լվովում կհյուրընկալի իր ուկրաինացի գործընկերը:
Վաղվանից պաշտոնական հանդիպումներ կանցկացվեն Կիևում: Իրակլի Ղարիբաշվիլին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի և Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովի հետ:
Կառավարության ղեկավարը կմասնակցի նաև Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովին, որին մասնակցում են ավելի քան 40 պետությունների ղեկավարներ: Հաղորդում է 1tv.ge-ն ։